Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները` 914․1 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024թ․-ի մայիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 914,104 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 10,237 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 896,541 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 7,326 մլն դրամ։

Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 908,586 մլն դրամ։

Դրամական միջոցները և ավանդները կազմել են 186,993 մլն դրամ։

Պարտատոմսերը կազմել են 431,809 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 378,957 մլն դրամ, իսկ այլ պարտատոմսերը` 52,851 մլն դրամ։

Կոլեկտիվ ներդրումային գործիքները կազմել են 293,135 մլն դրամ։ Սրանք կարող են ներառել բաժնետոմսեր, փայամասնակցություններ ինդեքսային և այլ ֆոնդերում,ինչպես նաև այլ փայամասնակցություններ:

Այլ ակտիվները կազմել են 2,167 մլն դրամ։

Ընդամենը պարտավորությունները կազմել են 5,518 մլն դրամ։

ajax-loader