In Slider

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության բարելավման նախագիծը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տասն ամսում աճել է 8.1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.1 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 15.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 18.8 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը պարզեցնում է պետական գույքի վարձակալության գործընթացները

Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է պետական գույքի վարձակալության գործընթացները կանոնակարգող օրենսդրական փաթեթ: Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Այն ներառում է փոփոխություններ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնահատման գործունեության մասին», «Հիմնադրամների մասին» և այլ հարակից օրենքներում: Նախագծերի հիմնական նպատակն է պետական մարմինների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող գույքերի վարձակալության գործընթացների հստակեցումը և օգտագործման արդյունավետության բարձրացումը: Օրենսդրական նախաձեռնությունը բխում ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով

 Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024թ․-ի երրորդ եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։  Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։  2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել ...

Կարդալ ավելին »

Կարևորն անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը

Արդիականացումը ոչ միայն կբարելավի օդանավակայանի տեխնիկական հնարավորությունները, այլև պայմաններ կստեղծի օդային հաղորդակցության հետագա զարգացման համար: Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացվում է. նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի եղանակային վատ պայմանների պատճառով չվերթերի չեղարկումները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։ «Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը բարենպաստ եղանակ է պահանջում, այլապես թռիչքը կչեղարկվի։ Այժմ ...

Կարդալ ավելին »

Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի

Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որոնցում կուտակվում են քաղաքացիների կենսաթոշակային վճարները, շարունակում է բարձր տեմպով աճել: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:  «Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,– ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը: ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը․ մարզեր և Երևան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,643: 2024թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 1,598 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 34․4%-ը: Կոտայքում իրականացվել է 792 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 17․1%-ը: Արարատում իրականացվել է 416 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9%-ը: Արմավիրում իրականացվել է 380 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։  Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կլինեն տեղումներ, ...

Կարդալ ավելին »

Մինչև հունվարի 1-ը գյուղերում ինքնակամ շինությունները պետք է հաշվառել Կադաստրում

ՀՀ կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թվականը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: «2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,-ասված է ...

Կարդալ ավելին »

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 24.5 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 41 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ավտոտեխսպասարկման և (կամ) ...

Կարդալ ավելին »
ajax-loader