Ցեմենտի արտադրությունը նվազել է 7.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 969.1 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 7.9%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 20%-ով և կազմել 141,177.6 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 7.7%-ով և կազմել է 2,154,315.2 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 22%-ով՝ կազմելով 25,834.9 տոննա։

Կրի արտադրությունը նվազել է 0.5%-ով և կազմել 35,969.3 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 36.3%-ով՝ կազմելով 6,921.7 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 35.3%-ով և կազմել 96,650.5 տոննա։

ajax-loader