ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է

ՀՀ կառավարությունը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 27-ի հերթական նիստում։

Այս ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով և ընթանում է երեք փուլով։ 

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 միլիոն դրամի սահմաններում։

Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք բռնի տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփականություն, չեն հանդիսանում այլ բնակարանային ծրագրերի շահառու։

ajax-loader