ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 280,851.8 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 6․6%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 29․3%-ով և կազմել 9,543.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 27%-ով՝ կազմելով 15,863.2 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 42․7%-ով և կազմել 4,050.3տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 17.5%-ով և կազմել 22,892.2 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 23․7%-ով՝ կազմելով 18,148.7 տոննա։