ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.5%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.7%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...
Կարդալ ավելին »In Slider
ՀՀ օպերատորների բջջային կապի եկամուտները կազմել են մոտ 24,64 մլրդ դրամ
2024թ. չորրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.64 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 24.72 մլրդ ՀՀ դրամ, նվազել է 0.32%-ով կամ 77.95 մլն ՀՀ դրամով։ Մասնավորապես, 2024 թվականի IV եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 136.3 մլն ՀՀ դրամով կամ 0.96%-ով և կազմել 14.37 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտները նվազել են 156.7 ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հունվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 5,961,831 մլն դրամի վարկեր, որից 4,019,311 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,942,520 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28.8%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 594,512 մլն դրամի վարկ, որից 246,251 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 348,261 մլն-ը տարադրամով։ ...
Կարդալ ավելին »Մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով
Եղանակի մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են եղել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում կանխատեսվում էր, որ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, սակայն փոփոխություններ են տեղի ունեցել 2-3 օրվա ընթացքում։ Սուրենյանը պարզաբանել է, որ մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ցածր։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում կբարձրանա մինչեւ +11+16, Լոռիում՝ +16+20, Տավուշում՝ +20+24, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի նախալեռներում՝ +20+24, Սյունիքի հովիտներում՝ +26», Սյունիքի նախալեռներում՝ +18-20»,- ավելացրել է նա։ Նա նշել է, որ Երեւանում ցերեկը սպասվում է +21+23։ Ըստ օդերեւութաբանների նախնական կանխատեսումների՝ մարտի երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը գիշերը Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի լեռներում, Արագածատոնում եւ Վայոց ձորում կարող է նվազել մինչեւ -7-12, Լոռիում՝ -6-10, Տավուշում՝ -2-5, Սյունիքի հովիտներում՝ 0-4, Սյունիքի նախալեռներում՝ մինչեւ -3-8: Սուրենյանն ընդգծել է, որ Երեւանում գիշերը այս ժամանակահատվածում ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -2-4։ Ընդ որում՝ մարտի 6-10-ին ջերմաստիճանն ամբողջ երկրում կբարձրանա 10-13 աստիճանով։ Եղանակն այդ ժամանակ կլինի անամպ եւ առանց տեղումների։
Կարդալ ավելին »Առևտրային բանկերի ավանդները կազմել են 6.35 տրիլիոն դրամ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 6,345,737 մլն ՀՀ դրամ (6․35 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 788,649 մլն-ով կամ 14.2%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,458,596 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,887,141 մլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների 63%-ը կամ 3,075,830 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունվարի վերջի ...
Կարդալ ավելին »Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ում անցկացվել է մասնագիտական դասընթաց
«Թեղուտ» ՓԲ ընկերության եղանային բեռնիչ և տելֆեր շահագործող անձնակազմի համար իրականացվեց հերթական մասնագիտական դասընթացը՝ INSTRUCTARIUM «Ինստրուկտարիում» ՍՊԸ մասնագիտական ուսումնական կենտրոնի կողմից:
Կարդալ ավելին »Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ողջունում է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար տրված պետական երաշխիքի փաստը՝ հանքի շինարարության շուտափույթ ավարտի և անխափան շահագործման ակնկալիքով։ Ծրագրի շինարարության ընդհատումը 2018թ․-ին զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և Հայաստանի ներդրումային հեղինակությանը։ Ծրագրի վերագործարկումը և դրա համար տրված պետական երաշխիքը կարևոր ազդակ են ներդրողների համար՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ամուլսարի ծրագրի հաջող ընթացքը Հայաստանի տնտեսության համար ...
Կարդալ ավելին »Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 278,294 դրամ է
2025թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 218,981 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 301,982 դրամ։
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է տաք գարուն
Մարտի 4-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում է ձյուն, որն օրվա մնացած ժամերին կշարունակվի միայն առանձին վայրերում։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հյուսիսարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 12-15 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ զգալիորեն կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ