Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման շուրջ համաձայնագրի նախագծին: Փաստաթղթին կից պարզաբանման համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է մայիսի 25-ին Մոսկվայում: Արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում գործակցության համատեղ նախագծերի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ձևավորման կարգը և այդպիսի նախագծերի ընտրության և իրականացման ...
Կարդալ ավելին »In Slider
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն փորձնակության (internship) ինստիտուտի կարգավորումները
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտել են, որ կարգավորումների ներդրման նպատակն է նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը, որակյալ աշխատուժի ձեւավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Դրանք նաեւ միտված են աջակցել երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին եւ հեշտությամբ ինտեգրվել։ Համապատասխան ...
Կարդալ ավելին »ԱՊՊԱ շուկայում վնասաբերության գործակիցը մեկ տարում ավելացել է՝ հասնելով 68%-ի
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ աճել է մինչև 68%՝ նախորդ տարվա 64%-ի դիմաց։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։ Գործակցի աճը սկսել է դիտվել ս.թ. ապրիլից ԱՊՊԱ սակագների ազատականացման անցման ֆոնին, որի պայմաններում հունվար-հոկտեմբերին դանդաղել է գործող պայմանագրերի թվի տարեկան աճը’ 17,4%-ից մինչև 13%, կտրուկ արգելակվել է ապահովագրավճարների աճը’ 16% – ...
Կարդալ ավելին »Պետական մարմիններում կտեղադրվեն ՊՈՍ (POS) տերմինալներ
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում վճարային քարտեր ընդունող սարքեր՝ ՊՈՍ (POS) տերմինալներ տեղադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ՝ ապահովելով պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները եւ նվազեցնելով կանխիկ դրամաշրջանառությունը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ պետական կառավարման համակարգի եւ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության համար
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ €2 մլն արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռքբերմանը: Նշվում է, որ պոմպերը կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը ...
Կարդալ ավելին »Ո՛չ ԶՊՄԿ-ն, ո՛չ էլ նրա բաժնեմասի սեփականատերն ընթացող վարույթի հետ առնչություն չունեն. պարզաբանում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մեկնաբանել է փաստը, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղյակ է ընթացող քրեական վարույթի վերաբերյալ տարածվող պաշտոնական տեղեկատվության մասին։ Ընթացող քրեական վարույթի առկայության պայմաններում դեռևս զերծ ենք մնում դրա շուրջ ...
Կարդալ ավելին »Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
Երևանում նոյեմբերի 18-ին, 19-ի և 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի գիշերը, 20-ին, 21-ի գիշերը կլինի անձրև։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, ...
Կարդալ ավելին »Հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հոկտեմբերին 2022թ. համադրելի ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել 2.0%-ով։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ հոկտեմբերի համեմատ նվազել են 3.0%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 8.5%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 4.0%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, ...
Կարդալ ավելին »Արցախից բռնի տեղահանված 4030 ընտանիքի 2 մլրդ դրամ կտրվի անշարժ գույք ձեռք բերելու համար
Բնակարանային ապահովման ուղղությամբ նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի 2020-ի պատերազմից հետո ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու: Այդ մասին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը: «Նշեմ, որ արդեն իսկ հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3700 ...
Կարդալ ավելին »Վերջին հինգ տարիներին Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին հինգ տարիներին արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն էականորեն մեծացրել են Հայաստանի տնտեսության պոտենցիալը։ «Վերջին հինգ տարում Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը, բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհարժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- Ազգային ժողովի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ