Հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հոկտեմբերին 2022թ. համադրելի ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել 2.0%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ հոկտեմբերի համեմատ նվազել են 3.0%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 8.5%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 4.0%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 1.0%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 3.4%-ով։

Առողջապահության գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 1.9%-ով։

Տրանսպորտի գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 2.7%-ով։

Կապի ծառայությունների գները 2022թ հոկտեմբերի համեմատ նվազել են 0.5%-ով։

Հանգստի և մշակութային գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 1.1%-ով։

Կրթության գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 5.2%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 1.2%-ով։

ajax-loader