ԱՊՊԱ շուկայում վնասաբերության գործակիցը մեկ տարում ավելացել է՝ հասնելով 68%-ի

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ աճել է մինչև 68%՝  նախորդ տարվա 64%-ի դիմաց։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Գործակցի աճը սկսել է դիտվել ս.թ. ապրիլից ԱՊՊԱ սակագների ազատականացման անցման ֆոնին, որի պայմաններում հունվար-հոկտեմբերին դանդաղել է գործող պայմանագրերի թվի տարեկան աճը’ 17,4%-ից մինչև 13%, կտրուկ արգելակվել է ապահովագրավճարների աճը’ 16% – ից մինչև 3,5%, իսկ հատուցումների դինամիկան 5,7% անկումից հասել է  13,9% աճի:

ajax-loader