Կառավարությունը հավանություն է տվել «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում վճարային քարտեր ընդունող սարքեր՝ ՊՈՍ (POS) տերմինալներ տեղադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը:
Որոշման ընդունումը պայմանավորված է վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ՝ ապահովելով պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները եւ նվազեցնելով կանխիկ դրամաշրջանառությունը:
Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՊՈՍ (POS) տերմինալների կիրառմամբ պայմանավորված անկանխիկ վճարումների համակարգին անցնելու համար: