ՀՀ հանքեր
ՀՀ վարչապետը՝ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի մասին
Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը խոսել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի (ԶՊՄԿ) 21,8 % և «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 % բաժնետոմսեր ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հարցի մասին: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ «Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, և տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, ...
Կարդալ ավելին »Սյունիքում արյան «որակի» մասին հրապարակումը կեղծիք է․ ԶՊՄԿ
Լրատվամիջոցներից մեկը Սյունիքում արյան «որակի» մասին հրապարակում է արել, որը հակագիտական է և կեղծ տեղեկություններ է պարունակում, հայտնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Արծվանիկի բնակչուհու խոսքն աղավաղվել է, Արյունաբանական կենտրոնի մասնագետներն այդ նյութում տեղ գտած պնդումներն անհեթեթություն են համարում»,- նշված է ԶՊՄԿ տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ Սյունիք հեռուստաընկերության ռեպորտաժում:
Կարդալ ավելին »Վարդան Ջհանյան․ Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ-ում տնտեսական կայուն եւ երկարաժամկետ աճ ապահովող ոլորտները
«Կարծես թե Ադրբեջանն ավելի լավ է հասկանում մեր տնտեսությունից, քան մենք, քանի որ նրանք թիրախավորում են կարեւորագույն այն ճյուղերը՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, որոնք երկարաժամկետ կարեւոր նշանակություն ունեն եւ որոնք ապահովում են երկարատեւ եւ կայուն տնտեսական աճ»,-այս մասին այսօր հրավիրված քննարկման ընթացքում ասաց «Հանքագործների եւ մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի թիրախավորում Հայաստանի ներմուծող ընկերություններին, որովհետեւ ներմուծող ճյուղերը չեն ...
Կարդալ ավելին »Վերջին տարիների դրամի արժևորումը բացասաբար է ազդել հանքարդյունաբերության վրա. Ջհանյան
Եթե 2022 թ.-ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ներառված էր 8 հանքարդյունահանող կազմակերպություն, ապա դրանց թիվը 2023 թ.-ին դարձել է 5-ը։ Տնտեսական լրագրողների ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ «Ընդհանուր մեր ոլորտում կա նահանջ, երբ համեմատում ենք 2023 թվականը 2022-ի հետ։ Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտ է, ...
Կարդալ ավելին »Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի տեխնիկական պարկը համալրվել է նոր բեռնատար ինքնաթափերով
Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի շահագործմանը ներգրավված տեխնիկական միջոցների պարկը համալրվեց նոր ու ժամանակակից երկու բեռնատար ինքնաթափերով՝ JCUK-20C JCDRILL մակնիշի։ Այդ մասին տեղեկացնում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի ֆեյսբոքյան էջը։ 20 տոննա բեռանատարողության և բարձր թեքահարթակի շնորհիվ այդ ինքնաթափերը զգալիորեն բարձրացնում են հանքաքարի տեղափոխման արդյունավետությունը։ Տեխնոլոգիական ժամակակակից լուծումների շնորհիվ ապահովվում է վառելիքի նվազագույն ծախս և շրջակա միջավայր վնասակար նյութերի նվազագույն արտանետումներ։ Խցիկում կա ...
Կարդալ ավելին »Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12.5%-ը նվիրաբերել է կառավարությանը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5% բաժնետոմսերը․ 2023-ին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նկատելով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար Լիդիան ընկերությունը պարտավորվել է ապահովել ...
Կարդալ ավելին »Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 8,4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 263,417,5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 8.4%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 19.7%-ով և կազմել 7,378.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 21,743,7 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.7%-ով և ...
Կարդալ ավելին »Ալավերդու ուսումնարանի ուսանողները պրակտիկա են անցել «Թեղուտը» ՓԲԸ-ում
«Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ՝ «Օգտակար հանածոների հարստացում» մասնագիտությամբ սովորող ուսանողներն իրենց արտադրական պրակտիկայի մեկ օրն անց են կացրել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Այդ մասին տեղեկացնում է «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջը։ «Ճանաչողական բնույթ կրող, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանն ուղղված շրջայցերը շարունակական են և հանդիսանում են «Թեղուտ» ՓԲԸ ռազմավարության մի մասը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հրապարակել է կայուն զարգացման զեկույցը․ ֆոտոշարք
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն երկրորդ անգամ հրապարակել է կայուն զարգացման զեկույցը, տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Մանրամասները` ֆոտոշարքով․
Կարդալ ավելին »