Լիթիումը հանդիպում է ապարներում, հանքային տաք ջրերում ու աղի լճերում: Արդյոք մեր երկրում կա՞ն լիթիումի պաշարներ ու կորզման հնարավորություններ: Թեմայի շուրջ Պոլիտեխնիկում աշխատաժողով է եղել, մեկ հարկի տակ են հավաքվել երկրի ընդերքն ուսումնասիրողներն ու հանքարդյունաբերողները: Որպեսզի Հայաստանում առկա պոտենցիալը լիարժեք բացահայտվի, ՀԱՊՀ մասնագետներն առաջարկում են ջրային պաշարներում համալիր ուսումնաիրություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »ՀՀ հանքեր
Շնորհակալություն անցած բարդությունների համատեղ հաղթահարման և նոր ձեռքբերումների համար. Թեղուտ ՓԲԸ տնօրինության ուղերձը
«Թեղուտ» ՓԲ Ընկերության սիրելի աշխատակիցներ, Շնորհավորում ենք Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Մաղթում ենք խաղաղ, ստեղծագործ, բեղմնավոր աշխատանք` հանուն մեր ընդհանուր գաղափարի և նպատակի։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ անցած բարդությունների համատեղ հաղթահարման և նոր ձեռքբերումների համար: Վստահ ենք, որ ձեր աշխատասիրության և ջանքերի շնորհիվ դեռ երկար տարիներ շարունակելու ենք մեր զարգացման և վերընթացի ուղին, դրանով իսկ նպաստելով ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ
«Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում»-ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատա նքի միջազգային օրվա կապակցությամբ: Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ևս մեկ արդյունավետ աշխատանքային տարվա, բարդությունների համատեղ հաղթահարման, համագործակցության և ձեռքբերումների համար։ ԶՊՄԿ-ի ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն մրցույթ է հայտարարել
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...
Կարդալ ավելին »Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 3-րդը ԶՊՄԿ-ն է
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Առաջին հորիզոնականում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը վճարել է ...
Կարդալ ավելին »«Թեղուտը» կարևորում է աշխատակիցների առողջական վիճակը․ բուժզննում
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի և կառավարության 15․07․2004թ․ №1089-Ն որոշման՝ արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատակիցների առանձին խմբերի առողջական վիճակի պարբերական բժշկական զննության, «Թեղուտ» ՓԲԸ և «Ալավերդու բժշկական կենտրոնի» միջև գործող պայմանագրի հիման վրա ընկերության աշխատակիցները ապրիլի 10-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անցնելու են պարտադիր պարբերական բժշկական զննություն: Այդ մասին տեղեկացնում է Teghut Mining-ը ««Թեղուտ» ...
Կարդալ ավելին »37%-ով ավելացել է Հայաստանի մետալուրգիական արտադրության ծավալը
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2024թ. հունվար-փետրվարին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 37%-ով (նախորդ տարվա 31% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության աճը կազմել է 52,7 տոկոս (նախորդ տարվա 36,1 տոկոս անկումից)՝ կազմելով 52,6 հազար տոննա։ Ցինկի խտանյութի արտադրության տարեկան դինամիկան նույնպես ծավալվել է 17,3% անկումից դեպի 5,2% աճ՝ այս տարվա հունվար-փետրվարին կազմելով ...
Կարդալ ավելին »Ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է․ ԶՊՄԿ-ն արժևորում է աշխատակիցներին
Դեռևս 1966 թվականին Խորհրդային Միությունում առաջին անգամ պաշտոնապես նշվեց երկրաբանների մասնագիտական տոնը, գրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենայն կոմբնատի ֆեյսբուքյան էջը։ Տոնի առթիվ ԶՊՄԿ ընկերության երկրաբաններին շնորհավորել են տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանը: «Հավատարիմ այն սկզբունքին, որ ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է` առիթն օգտագործվեց մասնագետներին շնորհավորելու, ոգևորելու և նրանց կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար»,- նշված է ...
Կարդալ ավելին »ԱԺ պատգամավորներն այցելել են ԶՊՄԿ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ են այցելել ԱԺ Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության և Բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն: Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Պատգամավորներն այցելել են ընկերության բացահանք և հարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել արտադրական գործընթացին: ԶՊՄԿ ղեկավարության հետ քննարկվել են ընկերության դերը երկրի տնտեսության մեջ և տարածաշրջանում, անդրադարձ է եղել նաև բնապահպանական կառավարման և այլ ոլորտային հարցերի:
Կարդալ ավելին »«Թեղուտի» հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ
«Թեղուտ» ՓԲ ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ հմուտ և փորձառու աշխատակիցների շնորհիվ կատարվել է կիսաինքնամանրեցման աղացի ներպատման սալերի փոխարինում: Տեխնիկական սպասարկման ծառայության կանխարգելիչ սպասարկման բաժնի իրականացրած մոնիտորինգը կրում է շարունակական բնույթ և նպաստում բնականոն ու անխափան աշխատանքներին:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ