«Թեղուտ» ՓԲ ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ հմուտ և փորձառու աշխատակիցների շնորհիվ կատարվել է կիսաինքնամանրեցման աղացի ներպատման սալերի փոխարինում:
Տեխնիկական սպասարկման ծառայության կանխարգելիչ սպասարկման բաժնի իրականացրած մոնիտորինգը կրում է շարունակական բնույթ և նպաստում բնականոն ու անխափան աշխատանքներին: