Ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է․ ԶՊՄԿ-ն արժևորում է աշխատակիցներին

Դեռևս 1966 թվականին Խորհրդային Միությունում առաջին անգամ պաշտոնապես նշվեց երկրաբանների մասնագիտական տոնը, գրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենայն կոմբնատի ֆեյսբուքյան էջը։

Տոնի առթիվ ԶՊՄԿ ընկերության երկրաբաններին շնորհավորել են տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Հավատարիմ այն սկզբունքին, որ ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է` առիթն օգտագործվեց մասնագետներին շնորհավորելու, ոգևորելու և նրանց կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար»,- նշված է էջում:

ajax-loader