Հարցազրույցներ

Արմեն Ստեփանյանը՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի մասին

Սյունիք ՀԸ-ի հարցազրույցը ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի, աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին։

Կարդալ ավելին »

Ժամանակն է ՀՀ-ում լիթիումի պաշարների ուսումնասիրություն սկսել․ Հայկ Ակարմազյան

Լիթիումը հանդիպում է ապարներում, հանքային տաք ջրերում ու աղի լճերում: Արդյոք մեր երկրում կա՞ն լիթիումի պաշարներ ու կորզման հնարավորություններ: Թեմայի շուրջ Պոլիտեխնիկում աշխատաժողով է եղել, մեկ հարկի տակ են հավաքվել երկրի ընդերքն ուսումնասիրողներն ու հանքարդյունաբերողները: Որպեսզի Հայաստանում առկա պոտենցիալը լիարժեք բացահայտվի, ՀԱՊՀ մասնագետներն առաջարկում են ջրային պաշարներում համալիր ուսումնաիրություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն կազմակերպում է «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոց

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը «Սյունիք» TV-ի եթերում մանրամասներ է ներկայացնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվելիք «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոցի և ուսումնական պրակտիկայի վերաբերյալ։ Ամբողջական հարցազրույցը `դիտելու համար անցեք հղումով` ստորև․

Կարդալ ավելին »

Պարտադիր բժշկական ապահովագրությունը և խոշոր գործատուները. Banks

Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար: Կառավարության հիմնավորմամբ՝ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն քաղաքացիների առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլեւ կնպաստի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը: Չնայած նրան, որ պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ է մտնում ...

Կարդալ ավելին »

Գլոբալ տաքացման գլխավոր սահմանափակողը կրիտիկական մետաղներն են՝ պղինձը, լիթիումը․ Վարդան Ջհանյան

Կայուն զարգացման առումով համաշխարհային հիմնախնդիրն այսօրվա դրությամբ գլոբալ տաքացումն է, կլիմայի փոփոխությունը։ Հանքարդյունաբերության ոլորտը պետք է առաջնորդվի կայուն զարգացման օրակարգով, ինչն ամրագրված է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն Iravaban.net–ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն արդեն քայլ կատարել է դիմակայության առումով։ «Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Փարիզյան համաձայնագիրը․ այսինքն, իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ մասնակցելու այդ ...

Կարդալ ավելին »

Երկրաբանի ամեն օրվա աշխատանքը մի նոր աշխարհ է․ Կապանի ԼՀԿ մասնագետ

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Երկրաբանական ծառայության` hանքավայրի շահագործման եւ հետախուզական տեղամասի պետ Սասուն Պետրոսյանն ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի, հաղորդում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի սոցցանցը՝ հրապարակելով փորձառու մասնագետի հետ զրույցը։ Սասունը Կապանի կոմբինատ աշխատանքի ընդունվել է 20 տարեկանում, նախ՝ որպես ֆլոտատոր, հետո՝ երկրաբան։ «Մեծանալով ժայռերով և հանքանյութերով հարուստ տարածաշրջանում ինձ միշտ հետաքրքրել է այս ոլորտը, ինչն էլ մղել է ...

Կարդալ ավելին »

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» չի ուսումնասիրի Ծովակի պեմզային ավազների հանքավայրը Սևանա լճի ազդեցության գոտում. «Հետք»

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Ծովակի պեմզային ավազների հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հայտին։ Ծովակի պեմզային ավազների հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Ծովակ բնակավայրում։ Ծովակը Սևանա լճի հարավ-արևելյան ափին է՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա, գրում է «Հետքը»: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր էր օգտագործել Ծովակի պեմզային ավազները Սոթքի ոսկու հանքի համար, քանի որ Սոթքի ոսկու հանքի հետագա ...

Կարդալ ավելին »

Կայուն զարգացման համար ՀՀ իրավական դաշտը պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին․ Վալերիա Ֆազիո

Այս օրերին Հայաստանում է BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչ, BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոն, որն այցելեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն։ BDO-ն գործում է 165-ից ավելի երկրներում, այդ թվում Հայաստանում՝ սկսած 2010-ից։ Ակտիվ գործունեություն է ծավալում հարկային, աուդիտորական, հաշվապահական, բիզնես-խորհրդատվական ոլորտներում, օժանդակում է նաև հանքարդյունաբերությանը։ Armhanq.com-ը մեր երկիր կատարած այցի մասին զրուցեց Վալերիա Ֆազիոյի հետ։ ...

Կարդալ ավելին »

Բնապահպանական ռիսկերի կառավարման տեսանկյունից ԶՊՄԿ-ն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին

 «Բիզնես հնարավորությունների բացազատում» խորագրով կոնֆերանսը ևս մեկ հնարավորություն է խոսելու առհասարակ Հայկական բիզնես ոլորտում  բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) բաղադրիչի դերի մասին: Սա հիանալի հարթակ է վերհանելու խնդիրները, մարտահրավերները, առաջարկվող  լուծումները և, իհարկե, ծանոթանալու  միջազգային փորձին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, կարևորելով նման հանդիպումների դերն ու նշանակությունը, նշեց, որ իրենք ևս հաճախակի ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, որը նոր հնարավորություններ է ընձեռնում․ Արմեն Ստեփանյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցել է «Ամուր Հայաստան 2024» համաժողովին, որտեղ քննարկվել են կայուն զարգացման սկզբունքները, միջազգային օրակարգն ու տեղական կարիքները: «Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, իսկ ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցույց տալիս` որտեղ են բացերը»,- ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն` Արմեն Ստեփանյան: Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանդիսանում է Robust Armenia-ի «Կայուն զարգացում ...

Կարդալ ավելին »
ajax-loader