Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, որը նոր հնարավորություններ է ընձեռնում․ Արմեն Ստեփանյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցել է «Ամուր Հայաստան 2024» համաժողովին, որտեղ քննարկվել են կայուն զարգացման սկզբունքները, միջազգային օրակարգն ու տեղական կարիքները:

«Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, իսկ ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցույց տալիս` որտեղ են բացերը»,- ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն` Արմեն Ստեփանյան:

Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանդիսանում է Robust Armenia-ի «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» ամենամյա հայաստանյան կոնֆերանսի գործընկերն է։

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թվականի մարտի 2-ին, եւ նույն թվականի դեկտեմբերին Երեւանում բացվել է ՄԱԿ-ի գրասենյակը։ Հայաստանում ՄԱԿ-ի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի ղեկավարությամբ, ներառում է 20 ոչ ռեզիդենտ և ակտիվ գործակալություն։

United Nations Armenia -ի աշխատանքը Հայաստանում սերտորեն կապված է 2030 օրակարգի իրականացման հետ և ռազմավարական առումով կենտրոնացած է երկրի մակարդակով կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ` «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակում»:

ajax-loader