Tag Archives: զպմկ

ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում սպորտի զարգացմանը

ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում և ոչ միայն, սպորտի զարգացմանը։ Բռնցքամարտը ևս բացառություն չէ, և մարզաձևով զբաղվող սաները ԶՊՄԿ-ի հովանավորությամբ ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցաշարերի` հանրապետությունում և արտերկրում: Օրերս, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նվերներով այցելեց ընկերության մարզահամալիրի բռնցքամարտի սաներին: «Կարևորում ենք ներդրումն ապագա սերնդի մեջ, և իհարկե խրախուսում ձեռքբերումները: Որպես տարածաշրջանի խոշոր ընկերություն` նպաստում առողջ սերնդի դաստիարակությանը` ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության մեջ կարևորվում է կանանց ներգրավումը. աշխատուժի 22%- ը կանայք են

  Հանքարդյունաբերության մեջ գնալով կարևորվում է կանանց ներգրավումը։ ԶՊՄԿ-ում աշխատուժի 22%- ը կանայք են։ Սա համաշխարհային միջինից բարձր ցուցանիշ է։Համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում կին աշխատակիցները միջինում կազմում են 10-17 %։ ԶՊՄԿ-ում աշխատող 1025 կին աշխատակիցների 92%-ը Սյունիքի մարզից են, իսկ 48-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, որը նոր հնարավորություններ է ընձեռնում․ Արմեն Ստեփանյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցել է «Ամուր Հայաստան 2024» համաժողովին, որտեղ քննարկվել են կայուն զարգացման սկզբունքները, միջազգային օրակարգն ու տեղական կարիքները: «Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, իսկ ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցույց տալիս` որտեղ են բացերը»,- ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն` Արմեն Ստեփանյան: Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանդիսանում է Robust Armenia-ի «Կայուն զարգացում ...

Կարդալ ավելին »

«ԳեոՊրոՄայնինգ» -ը չի հանդիսացել և չի հանդիսանում ԶՊՄԿ բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։ Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը՝ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի մասին

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը խոսել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի (ԶՊՄԿ) 21,8 % և «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 % բաժնետոմսեր ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հարցի մասին: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ «Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, և տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, ...

Կարդալ ավելին »

Ձեռքին ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն էր. ինչպես են հայ երիտասարդները բռնել ադրբեջանցուն (տեսանյութ)

Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: News.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մանրամասներ է պատմել դեպքից: «Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թ. ապրիլի 12-ին ժամը 18:10-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու ...

Կարդալ ավելին »

Տրակտորի մեջ ավելի շատ եմ լինում, քան տանը. Վալտեր Համբարձումյանի 40 տարվա փորձը ԶՊՄԿ-ում․ ejc

ԶՊՄԿ -ի տրակտորիստ-օպերատոր Վալտեր Համբարձումյանը կյանքի մի զգալի մասն անց է կացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Նրա՝ արդեն չորս տասնամյակ ԶՊՄԿ-ում անցկացրած փորձին է անդրադարձել ejc․am-ը։ «Չգիտեի տրակտորը ինչ բան է։ 26 տարեկանում եկա կոմբինատ՝ էլեկտրիկ աշխատելու համար, որովհետեւ վկայական ունեի, հանքի ինժեներ Մաքսիմ Հակոբյանը հարցրեց՝ կարո՞ղ եմ տրակտոր քշել։ Պատասխանեցի՝ մարդիկ կոսմոս են թռնում-իջնում»,- հիշում է մոտ 40 տարի Զանգեզուրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader