Տրակտորի մեջ ավելի շատ եմ լինում, քան տանը. Վալտեր Համբարձումյանի 40 տարվա փորձը ԶՊՄԿ-ում․ ejc

ԶՊՄԿ -ի տրակտորիստ-օպերատոր Վալտեր Համբարձումյանը կյանքի մի զգալի մասն անց է կացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Նրա՝ արդեն չորս տասնամյակ ԶՊՄԿ-ում անցկացրած փորձին է անդրադարձել ejcam-ը։

«Չգիտեի տրակտորը ինչ բան է։ 26 տարեկանում եկա կոմբինատ՝ էլեկտրիկ աշխատելու համար, որովհետեւ վկայական ունեի, հանքի ինժեներ Մաքսիմ Հակոբյանը հարցրեց՝ կարո՞ղ եմ տրակտոր քշել։ Պատասխանեցի՝ մարդիկ կոսմոս են թռնում-իջնում»,- հիշում է մոտ 40 տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վալտեր Համբարձումյանը։

61 տարեկան է, թվարկում ու հաշվում է՝ 6 տրակտոր է փոխել այս տարիներին։ Աշակերտներ է ունեցել, այդ թվում եւ որդին։

Երկրապահ կամավորականների միության անդամ է, մասնակցել է արցախյան 3 գոյամարտերին, վիրավորվել։

Սիրում է աշխատանքը, ասում է՝ իր տրակտորի մեջ ավելի շատ է լինում, քան տանը։ Անտրտունջ աշխատում է՝ երկիր է պահում, նաեւ՝ իր տունը․․․

Վալտեր Համբարձումյանի հետ աուդիոզրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել այստեղ։

ajax-loader