Tag Archives: Զանգեզուր

Տոնական մեծ համերգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում տեղի կունենա տոնական մեծ համերգ՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյանկի, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթներով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյբուքյան էջը։ Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ին և այլ հայտնի երգիչներ։ Կգործի նաև Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ռազմավարության ընդունումը դրական է, բայց ուշացած․ Վարդան Ջհանյան

ՀՀ կառավարությունը 2023թ. մայիսի 11-ի որոշմամբ հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը՝ մինչեւ 2035 թվականը: Ռազմավարության ընդունման, ներառված դրույթների, բացթողումների և հասարակական կազմակերպությունների դժգոհությունների մասին Banks.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: -Պարոն Ջհանյան, սա Հայաստանի առաջին ռազմավարությունն է, որ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին։ ...

Կարդալ ավելին »

Այսօր խփենք վաղվա գոլը․ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը։ Նման հայտարարություն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում ԶՊՄԿ-ն։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև: 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։ Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի»։

Կարդալ ավելին »

Տրակտորի մեջ ավելի շատ եմ լինում, քան տանը. Վալտեր Համբարձումյանի 40 տարվա փորձը ԶՊՄԿ-ում․ ejc

ԶՊՄԿ -ի տրակտորիստ-օպերատոր Վալտեր Համբարձումյանը կյանքի մի զգալի մասն անց է կացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Նրա՝ արդեն չորս տասնամյակ ԶՊՄԿ-ում անցկացրած փորձին է անդրադարձել ejc․am-ը։ «Չգիտեի տրակտորը ինչ բան է։ 26 տարեկանում եկա կոմբինատ՝ էլեկտրիկ աշխատելու համար, որովհետեւ վկայական ունեի, հանքի ինժեներ Մաքսիմ Հակոբյանը հարցրեց՝ կարո՞ղ եմ տրակտոր քշել։ Պատասխանեցի՝ մարդիկ կոսմոս են թռնում-իջնում»,- հիշում է մոտ 40 տարի Զանգեզուրի ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության սկիզբը երկրաբանությունն է

 Երկրաբանի տոնի առթիվ «Սյունիք» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել ոլորտի մասնագետների մասին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երկրաբանները պատմում են մոլորակի համար այդքան կարևոր իրենց գործի մասին, նշում երկրաբանության առանձնահատկությունները, նշանակությունն ու ազդեցությունը։ Ստորև ներկայացնում ենք Սյունիքի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժը․

Կարդալ ավելին »

Ուզում ենք՝ մեր ծրագրերը դառնան կայուն զարգացման հիմք․ Արմեն Ստեփանյան

««Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը հարցազրույց է տվել syuniacyerkir.am-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով հանդիպումների և հրապարակումների շարքը շարունակում ենք: Արմեն Ստեփանյանը շուրջ 22 տարվա փորձ ունի բնապահպանական, սոցիալական և առողջության ու անվտանգության կառավարման, կայուն զարգացման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում: Մինչև Զանգեզուրի պղնձամոլիբդենային ...

Կարդալ ավելին »
ajax-loader