Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը։ Նման հայտարարություն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում ԶՊՄԿ-ն։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․
«Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև:
160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։
Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի»։