Tag Archives: պղնձամոլիբդենային

«Գեոպրոմայնինգը» 15 մլն դոլար կներդնի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն արդիականացնելու համար

«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբն առաջիկա 1-2 տարում նախատեսում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդնել մոտ 15 մլն դոլար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը: «Առավոտյան առաջին հերթին այցելեցի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացա նրա գործունեության ընթացքին և առաջիկա ծրագրերին: Հատուկ կարևորել եմ բնապահպանական խնդիրների լուծման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- Facebook-ի իր էջում ...

Կարդալ ավելին »

Տոնական մեծ համերգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում տեղի կունենա տոնական մեծ համերգ՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյանկի, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթներով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյբուքյան էջը։ Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ին և այլ հայտնի երգիչներ։ Կգործի նաև Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Այսօր խփենք վաղվա գոլը․ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը։ Նման հայտարարություն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում ԶՊՄԿ-ն։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև: 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։ Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի»։

Կարդալ ավելին »
ajax-loader