Հարցազրույցներ

Հմտանալ և սիրել է աշխատանքը․ ապարաբարձիչի փորձառու օպերատորի սկզբունքը

ԶՊՄԿ-ում հանքային ապարաբարձիչի փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը: Մինչ այդ փորձառություն է ձեռք բերել հանքային այլ տեխնիկաների շահագործմամբ: Պատմում է, որ հսկայի չափերին հարմարվել է, ուշադրություն, հմտությունների զարգացում ու իհարկե` սիրել է պետք աշխատանքը:

Կարդալ ավելին »

Լրագրողական մրցույթ` «Հանքարդյունաբերություն 2025»

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը  հայտարարում են լրագրողական նյութերի ավանդական մրցույթը.Թեմաներ «Կայուն զարգացման խնդիրները և մարտահրավերները հանքարդյունաբերության ոլորտում» «Նորարարական լուծումներ՝  վերականգնվող էներգիայի և կանաչ տեխնոլոգիաների ներդրման հնարավորություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում» «Հայաստանի հանքային ռեսուրսների բացահայտվածությունը և հանքարդյունաբերության ապագան» «Հանքարդյունաբերությունը և համայնքները» Այլ թեմաներ Նյութերը պետք է հրապարակված լինեն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝  հայկական (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից ...

Կարդալ ավելին »

«Բենտոնիտ»․ տնտեսական կարևոր հումք արտադրող կոմբինատի խնդիրներն ու ծրագրերը

Հայասատանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատում, որը միության անդամ կազմակերպություններից է։ Աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության առջև ծառացած խնդիրները, շրջայց կատարվեց հանքում և կոմբինատում։ Կոմբինատն արտադրում է բենտոնիտային կավ, որը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մանգան, մագնեզիում, նատրիում, կալիում։ Բենտափոշին և հատիկավոր բենտոկավը կիրառելի են բազմաթիվ բնագավառներում՝ հորատման աշխատանքներում, ձուլման արտադրամասերում, սև մետալուրգիայում, ...

Կարդալ ավելին »

Վարդան Ջհանյան. կրթությունը պետք է մոտեցնել տնտեսության իրական պահանջներին․ banks

Բուհական կրթությունը Հայաստանի տնտեսությանը մոտ պահելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) համագործակցում է բուհերի հետ եւ ֆինանսավորում մի շարք կրթական ծրագրեր: Դրանցից մեկը CaseKey Academy-ի կրթական մրցույթն է, որը միավորում է ուսանողներին՝ զարգացնելու բիզնես մտածողությունը եւ վերլուծական հմտությունները՝ իրական կամ մոդելավորված բիզնես խնդիրներ լուծելու միջոցով: 2025 թվականի հունիսի 5-ին «CaseKey 2025»-ի բացման արարողության ժամանակ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը ...

Կարդալ ավելին »

Մետաղների միջազգային գների ազդեցությունը ՀՀ-ում պղնձի արդյունահանման ծավալների վրա․ejc

Մետաղների շուկայական գները մշտապես ձևավորվում են միջազգային բորսաներում, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում հանքարդյունաբերական կազմակերպությունների արտադրանքի վաճառքից ստացած (արդյունավետության) շահութաբերության վրա։ ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ հանքարդյունաբերական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով արտադրանքում մետաղների պարունակությունը, որն արտահայտվում է նրանց կշռով և միջազգային միջին գներով: Քանի որ, ըստ ուսումնասիրությունների՝ տարբեր մետաղների գների տատանումների ազդեցությունը կազմակերպությունների շահութաբերության վրա իրարից չեն տարբերվում, ուստի քննարկման համար ընտրել ենք ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ միջազգային հաշվետվվվություն՝ TNFD: Այս մասին հաղորդել է ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրեն  Արմեն Ստեփանյանը: Նշելով, որ ԶՊՄԿ-ն առաջինն է լինելու Հայաստանում, որ նման հաշվետվություն կներկայացնի, նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, նաեւ՝ միակը: Ստեփանյանի խոսքով, ընդհանուր առմամբ, Հայաստանի բիզնեսը չունի կենսաբազմազանության կառավարման հաջողված ...

Կարդալ ավելին »

Ուսումնավարժանք արդյունաբերական ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում

Մարզային փրկարարական վարչությունն արդյունաբերական ձեռնարկությունների հետ տարվա ընթացքում պարտադիր ուսումնական վարժանքներ է իրականացնում: Պայմանական վթարն այս անգամ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում էր: Ուսումնավարժանքին ներգրավված էին մի քանի խմբեր:

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը կարող է մասնաբաժին ունենալ հանքից․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը կայուն է, վերջին 10-12 տարիներին մեծ փոփոխություններ չեն եղել և արդյունահանման ու արտադրական ապրանքների ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, թեև ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ աճ։ Նման կարծիքը հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։   «Հայաստանում արդյունահանվում է երեք հիմնական մետաղ՝ պղինձ, մոլիբդեն և ոսկի։ Վերջինիս մասով ...

Կարդալ ավելին »
ajax-loader