Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ընդգրկվել է Երկրաբանության ինստիտուտում կայացած երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանության ժյուրիի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության՝ Ֆեյսբուքի պաշտոնական կայքը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է։ Գիտության զարգացումը մեր ոլորտի համար գործնական լրջագույն նշանակություն ունի։ Հատկապես երկրաբանական գիտությունների հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրության ավելացումը՝ ոլորտի ...
Կարդալ ավելին »Հարցազրույցներ
ԶՊՄԿ-ն աշխատաժողով է անցկացրել պղնձի արդյունահանման վերաբերյալ
ԶՊՄԿ-ում կայացել է ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողովը, որի արդյունքներով ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ և ոլորտի գիտնականներ։ Մասնագիտական քննարկումների հետ մեկտեղ ոլորտի գիտնականներն իրենց հարցազրույցներում խոսել են Հայաստանում հանքարդյունաբերության ...
Կարդալ ավելին »ՏՏ միլիարդները, հանքերը և վճարված հարկերը․ ejc
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում գործող ՏՏ ընկերությունները պետբյուջե են վճարել շուրջ 17,6 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ երկրի խոշորագույն հանքարդյունաբերողը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վճարել է 15,6 մլրդ, ասել է թե՝ միայնակ գրեթե նույնքան, որքան մի քանի տասնյակ ՏՏ ընկերություններ (ներառյալ՝ դրսի ՏՏ ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը)։ Այդ մասին հաղորդում է ejc.am-ը։ Միասին հանքարդյունաբերական ընկերությունները վճարել են շուրջ ...
Կարդալ ավելին »Հաստատուն վաստակ ու վաղվա հանդեպ վստահություն․ ԶՊՄԿ մասնագետի փորձը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացնում է իր՝ երկու տասնյակ տարուց ավելի աշխատանքային փորձ ուեցող մասնագետին, որը հսկա ինքնաթափերի օպերատոր է և հմտությունները փոխանցում է նոր աշխատակիցներին։ Caterpillar մակնիշի 130 տոննա բեռնատարողությամբ ավտոինքնաթափի օպերատոր Արմեն Արշակյանը 22 տարի առաջ Գորիսից Քաջարան է եկել աշխատանք գտնելու նպատակով: Այս տարիների ընթացքում 40 տոննա ինքնաթափից մինչև 130 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր է վարել. 40, 55, 90 ...
Կարդալ ավելին »Արմեն Ստեփանյանը՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի մասին
Սյունիք ՀԸ-ի հարցազրույցը ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի, աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին։
Կարդալ ավելին »Ժամանակն է ՀՀ-ում լիթիումի պաշարների ուսումնասիրություն սկսել․ Հայկ Ակարմազյան
Լիթիումը հանդիպում է ապարներում, հանքային տաք ջրերում ու աղի լճերում: Արդյոք մեր երկրում կա՞ն լիթիումի պաշարներ ու կորզման հնարավորություններ: Թեմայի շուրջ Պոլիտեխնիկում աշխատաժողով է եղել, մեկ հարկի տակ են հավաքվել երկրի ընդերքն ուսումնասիրողներն ու հանքարդյունաբերողները: Որպեսզի Հայաստանում առկա պոտենցիալը լիարժեք բացահայտվի, ՀԱՊՀ մասնագետներն առաջարկում են ջրային պաշարներում համալիր ուսումնաիրություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն կազմակերպում է «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոց
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը «Սյունիք» TV-ի եթերում մանրամասներ է ներկայացնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվելիք «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոցի և ուսումնական պրակտիկայի վերաբերյալ։ Ամբողջական հարցազրույցը `դիտելու համար անցեք հղումով` ստորև․
Կարդալ ավելին »Պարտադիր բժշկական ապահովագրությունը և խոշոր գործատուները. Banks
Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար: Կառավարության հիմնավորմամբ՝ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն քաղաքացիների առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլեւ կնպաստի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը: Չնայած նրան, որ պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ է մտնում ...
Կարդալ ավելին »Գլոբալ տաքացման գլխավոր սահմանափակողը կրիտիկական մետաղներն են՝ պղինձը, լիթիումը․ Վարդան Ջհանյան
Կայուն զարգացման առումով համաշխարհային հիմնախնդիրն այսօրվա դրությամբ գլոբալ տաքացումն է, կլիմայի փոփոխությունը։ Հանքարդյունաբերության ոլորտը պետք է առաջնորդվի կայուն զարգացման օրակարգով, ինչն ամրագրված է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն Iravaban.net–ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն արդեն քայլ կատարել է դիմակայության առումով։ «Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Փարիզյան համաձայնագիրը․ այսինքն, իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ մասնակցելու այդ ...
Կարդալ ավելին »Երկրաբանի ամեն օրվա աշխատանքը մի նոր աշխարհ է․ Կապանի ԼՀԿ մասնագետ
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Երկրաբանական ծառայության` hանքավայրի շահագործման եւ հետախուզական տեղամասի պետ Սասուն Պետրոսյանն ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի, հաղորդում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի սոցցանցը՝ հրապարակելով փորձառու մասնագետի հետ զրույցը։ Սասունը Կապանի կոմբինատ աշխատանքի ընդունվել է 20 տարեկանում, նախ՝ որպես ֆլոտատոր, հետո՝ երկրաբան։ «Մեծանալով ժայռերով և հանքանյութերով հարուստ տարածաշրջանում ինձ միշտ հետաքրքրել է այս ոլորտը, ինչն էլ մղել է ...
Կարդալ ավելին »