Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։

Բրյուսելում Ստանոն վերահաստատել է ԵՄ  պատրաստակամությունը՝ աջակցել խաղաղության գործընթացին։

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար»,- ասել է ԵՄ խոսնակը։ 

ajax-loader