Հաստատուն վաստակ ու վաղվա հանդեպ վստահություն․ ԶՊՄԿ մասնագետի փորձը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացնում է իր՝ երկու տասնյակ տարուց ավելի աշխատանքային փորձ ուեցող մասնագետին, որը հսկա ինքնաթափերի օպերատոր է և հմտությունները փոխանցում է նոր աշխատակիցներին։

Caterpillar մակնիշի 130 տոննա բեռնատարողությամբ ավտոինքնաթափի օպերատոր Արմեն Արշակյանը 22 տարի առաջ Գորիսից Քաջարան է եկել աշխատանք գտնելու նպատակով:

Այս տարիների ընթացքում 40 տոննա ինքնաթափից մինչև 130 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր է վարել. 40, 55, 90 ապա` 130 տոննա: Հիշում է տեխնիկայի էվոլյուցիան և այն ոգևորությունը, որ պատում էր իրեն և գործընկերներին` նոր ինքնաթափերի ղեկին նստելու ժամանակ:

-Դե, ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում: Անընդհատ զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր պայման է:

– Կոլեկտիվում փորձառու վարպետներ շատ կան, ովքեր անկախ եղանակային պայմաններից անթերի են վարում, այնքան են հմտացել, որ հսկա ինքնաթափերն իրենց հասկանում են կես շարժումից: Վերջիններս էլ` շփման իրենց լեզուն ունեն:

Փորձառու վարպետը երկար տարիներ ղեկին է, ասում է` կարևոր գործ է անում թե՛ իր, թե՛ երկրի համար: Իսկ հաստատուն վաստակն ու վաղվա օրվա հանդեպ վստահությունը ստիպում են նվիրվել, օրինակ ծառայել նորեկներին, փորձառության խորհուրդներ տալ:

ajax-loader