Tag Archives: մասնագետ

Կամավոր ատեստավորում անցած արտադպրոցական հաստատությունների մասնագետները կստանան հավելավճարներ

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման 2024 թվականի  գործընթացն արդեն մեկնարկել է: Սահմանված շեմը հաղթահարած մասնագետները կստանան համապատասխան հավելավճարներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նշելով, որ  այն շատ կարևոր գործընթաց է և  ուղղված  է մասնագետների կարողությունների զարգացմանը և ատեստավորման  արձանագրման արդյունքում  նաև ֆինանսական մեխանիզմների կիրարկմանը: Նրա խոսքով՝ այս տարի ընդլայնվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ...

Կարդալ ավելին »

Որակյալ մասնագետների կարիք ունենք. կայացել է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը

Կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2023 թ․ ամփոփիչ նիստը՝ խորհրդի նախագահ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ մինչ օրակարգի հարցերին անդրադառնալն՝ Արմեն Ղուլարյանն արձանագրել է տարվա ընթացքում համալսարանի ակտիվ գործունեությունը․ «Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում՝ քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։ Այսօր հանրապետությունում ակտիվորեն իրականացվում են ...

Կարդալ ավելին »

Սփյուռքահայ կամավոր մասնագետների համար մեկնարկում է «ԴիասՊրո» ծրագիրը

այաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում:  Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքյան տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի ...

Կարդալ ավելին »

Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործակցել Արցախից բռնի տեղահանված մասնագետների հետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ: Այդ մասին հաղորդում է կոմիտեի  մամուլի ծառայությունը: «Քաղաքաշինության կոմիտեի թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝ www.minurban.am/hy/vacancies: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735, ...

Կարդալ ավելին »

50 սփյուռքահայ մասնագետ ավարտել է աշխատանքը ՀՀ կառավարման համակարգում

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությանը: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է ծրագրի նպատակների և ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում 5-րդ կարգի հրդեհավտանգ վիճակ է. մասնագետները զգուշացնում են

 Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում  և այլն։ Հրավիրած ասուլիսում այդ մասին ասաց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Խոսելով խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքների մասին՝ նա ընդգծեց, որ հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

«Չաարատ Կապան»-ն աշխատանքի է հրավիրում մասնագետների

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Հարստացուցիչ Ֆաբրիկայի ջարդողի։ Այդ մասին հայտարարությունը տեղադրված է ընկերության ֆեյսբուքյան էջում։ «Պարտադիր պահանջներն են՝ Հանքաքարի տեխնոլոգիական բնութագրի իմացություն: Շահագործվող սարքավորումների տեխսպասարկման և անսարքությունների հայտնաբերման ու դրանց վերացման հմտություն: Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 4-ը ուղարկել ռեզյումե chaarat.am էլեկտրոնային կայք էջին կամ [email protected] էլ.փոստի հասցեին»,- նշված է գրառման մեջ:

Կարդալ ավելին »

Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարար

Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանվել են, ավելացել են նորերը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է։ Որոշ պաշտոններ դուրս են եկել և ավելացել են նոր հաստիքներ։ Օրինակ՝ էլեկտրոնային դասավանդման և տեղեկատվական համակարգերի մասնագետի ...

Կարդալ ավելին »

Բազմաբնակարան շենքի կառավարիչները պետք է լինեն մասնագետներ․ սպասվող փոփոխություններ

Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար գիտելիքի, փորձառության և նման այլ հարցերի հետ կապված որևէ պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։   Մինչդեռ իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության դեպքում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացմանը: Քաղաքաշինական ոլորտը համակարգող մարմինը որպես լուծում առաջարկում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված ...

Կարդալ ավելին »

Ծխողների մոտ քաղցկեղի հավանականությունը մի քանի անգամ մեծանում է. մասնագետ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27-ից ավելի տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են՝ 51.5 տոկոս, կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 1.8 տոկոս։ Մասնագետները պնդում են, ...

Կարդալ ավելին »
ajax-loader