Նախագծեր

Անակնկալներ համայնքի փոքրիկներին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատից

Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները»։

Կարդալ ավելին »

Գեղանկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա․ Բաբկեն Գևորգյան

Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը, հաըտնում է syuniacyerkir-ը։ Այն «Գեղանկարիչը և իր ներաշխարհը» խորագիրն էր կրում։ Առաջին անհատական ցուցահանդեսը Կապանում էր՝ 2019 թվականին։ Ցուցադրանքում մոտ չորս տասնյակ գեղանկարներ էին, որոնք որոշակի պատկերացում էին տալիս երիտասարդ արվեստագետի գեղագիտական նախասիրությունների և ընկալումների մասին։ Բաբկենը ծնվել է ճարտարապետ Յուրի Գևորգյանի ընտանիքում, նկարել է մանկուց, նկարչական հմտություններ ...

Կարդալ ավելին »

«Սյունիքի գավաթ 2023»․ Կապանում կանցկացվի լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար

Կապանում հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ Այն անցկացնում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ մրցաշարի ծրագիրը բավական հագեցած է, այն մեկնարկում է բուն խաղերից մի քանի օր առաջ։ Ծրագրի շրջանակում ...

Կարդալ ավելին »

«Նկարիչը և իր ներաշխարհը»՝ Քաջարանի մշակույթի պալատում

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում կկայանա Մշակույթի պալատի նկարիչ-դիզայներ Բաբկեն Գևորգյանի «Նկարիչը և իր ներաշխարհը» խորագիրը կրող Գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ «Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք բոլորիդ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Ֆուտբոլային տոն Կապանում. «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային մրցաշար

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Կապանի մարզադաշտում տեղի կունենա լրագրողների միջազգային մրցաշարը։ https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsyunikfc%2Fvideos%2F7753267888059159%2F&show_text=false&width=560&t=0

Կարդալ ավելին »

Այսօր տեսողության համաշխարհային օրն է:

Այս տարի աշխարհում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումներն ուղղված են աշխատավայրում ակնային առողջության պահպանմանը և գործատուների ուշադրությունը աշխատակիցների ակնային խնդիրների վրա հրավիրելուն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների շուրջ 28 տոկոսն ակնային խնդիր ունի: Աշխատավայրում յուրաքանչյուր 10-ից 9 դեպքերում կարելի է խուսափել ակնային վնասվածքներից՝ համապատասխան պաշտպանիչ միջոցներ կրելու շնորհիվ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոնբինատը և «Հայկական ակնաբուժության նախագիծ» Armenian EyeCare Project բարեգործական հիմնադրամը ...

Կարդալ ավելին »

Ուսուցչի օրվա առթիվ ԶՊՄԿ արհեստակցական կազմակերպությունը նվերներ է հանձնել կոմբինատի նախակրթարանների աշխատակիցներին

ԶՄՊԿ-ն շնորհավորել է կրթության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը։ Այս մասին տեղեկանում ենք կոմբինատի ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի մանկավարժներ, կրթության բնագավառի աշխատակիցներ ԶՊՄԿ – ն շնորհավորում է Ձեզ` մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով, անսպառ եռանդ: Մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին Ձեր աշխատանքն ավելի է դժվարացել ու կարևորվել. Դուք եք այն ուժը և աղբյուրը, որտեղից պետք է հիմնավոր գիտելիք ստանա ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն աջակցում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Այդ մասին կոմբինատը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։ «ԶՊՄԿ-ն սերտ համագործակցում է Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի համայնքապետարանների, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ։ Կազմավորվել է աշխատանքային խումբ՝ օգնության աշխատանքները համակարգելու նպատակով։ Ընկերության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համակարգող մարմինների հետ և տեղում մասնակցում են տեղահանված ...

Կարդալ ավելին »

Քաջարանում «համով-հոտով» տոնում են Հայ կինոյի 100-ամյակը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Մշակույթի պալատի և «Քաջարան» կինոթատրոնի համատեղ ուժերով Քաջարանում կազմակերպվել է կինոցուցադրություն փոքրերի և մեծահասակների համար։ Ակդ մասին տեղեկացնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Ինչպես արդեն գիտեք, այս տարի նշվում է Հայ կինոյի 100-ամյակը։ Հայաստանի բոլոր կինոթատրոններում այդ կապակցությամբ կազմակերպվում են կինոցուցադրություններ և Քաջարանը նույնպես միացավ այդ նախաձեռնությանը։ Օգոստոսի 18-ին Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Առաջընթացի պատմություն է սա․ Ռոման Խուդոլին շնորհավորել է Քաջարանի 65-ամյակը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին օգոստոսի 20-ին շնորհավորել է շնորհավորել է քաջարանցիներին քաղաքի 65-ամյակի առթիվ։ Այդ մասին հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Խուդոլին հայտնել է, որ 2023 թվականին ընկերությունը քաղաքում ներդնելու է մոտ մեկ միլիարդ դրամ։ Քաջարանի զարգացման գործում զգալի ավանդի համար համայնքապետ Մանվել Փարամազյանը Ռոման Խուդոլիին շնորհել է «Քաջարանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Կարդալ ավելին »
ajax-loader