Այսօր տեսողության համաշխարհային օրն է:

Այս տարի աշխարհում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումներն ուղղված են աշխատավայրում ակնային առողջության պահպանմանը և գործատուների ուշադրությունը աշխատակիցների ակնային խնդիրների վրա հրավիրելուն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների շուրջ 28 տոկոսն ակնային խնդիր ունի: Աշխատավայրում յուրաքանչյուր 10-ից 9 դեպքերում կարելի է խուսափել ակնային վնասվածքներից՝ համապատասխան պաշտպանիչ միջոցներ կրելու շնորհիվ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոնբինատը և «Հայկական ակնաբուժության նախագիծ» Armenian EyeCare Project բարեգործական հիմնադրամը իրականացնում են տեղեկատվական առցանց արշավ՝ ներկայացնելու ակնային առողջության, անվտանգության և խնամքի մասին տեղեկատվություն:

ajax-loader