Ուսուցչի օրվա առթիվ ԶՊՄԿ արհեստակցական կազմակերպությունը նվերներ է հանձնել կոմբինատի նախակրթարանների աշխատակիցներին

ԶՄՊԿ-ն շնորհավորել է կրթության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը։ Այս մասին տեղեկանում ենք կոմբինատի ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի մանկավարժներ, կրթության բնագավառի աշխատակիցներ

ԶՊՄԿ – ն շնորհավորում է Ձեզ` մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով, անսպառ եռանդ:

Մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին Ձեր աշխատանքն ավելի է դժվարացել ու կարևորվել. Դուք եք այն ուժը և աղբյուրը, որտեղից պետք է հիմնավոր գիտելիք ստանա սերունդը։

Հայը դարեր ի վեր կարևորել է կրթության և գիտության դերը, կարողացել սերունդ կրթել, գնահատել ուսուցչին և տվել գիտնականներ, կոմպոզիտորներ, տարբեր բնագավառների աշխարհահռչակ մասնագետներ:

Մեր ժամանակակից աշխարհում անգամ` դպրոցում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ են ձևավորվում մարդկային արժեքներն ու աշխարհայացքը:

Որքան էլ արագորեն փոփոխվող տեխնոլոգիաները մեզ հետաքրքրող հարցերին արագ և անսխալ պատասխաններ տան, դպրոցն է եղել, կա և կմնա գիտելիքի շտեմարանը»,- մասնավորապես, գրված է ուղերձում։  

Ուսուցչի օրվա առթիվ ԶՊՄԿ արհեստակցական կազմակերպությունը նվերներ հանձնեց կոմբինատի նախակրթարանների աշխատակիցներին

ajax-loader