Նախատոնական եռուզեռ և անակնկալներով լի օր է «Թեղուտ» ՓԲԸ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Կանանց տոներին ընդառաջ ընկերության ղեկավարությունը շնորհավորել և նվերներ է տրամադրել աշխատակից կանանց։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Առանձնահատուկ ջերմությամբ և երախտագիտությամբ շնորհավորում ենք ձեզ, մարտի 8-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու ...
Կարդալ ավելին »Նախագծեր
ԶՄՊԿ-ն Robust Armenia 2024 կոնֆերանսի գործընկերն է
Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ Skill Event Marketing ընկերությունն այսօր հրապարակել են «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո կայանալիք Robust Armenia կոնֆերանսի ծրագիրը եւ գործընկերների ցանկը: Robust Armenia 2024 կոնֆերանսի գործընկերներն են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Կոնվերս Բանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Յունիբանկը, Գրանտ Թորնթոն Քնսալթինգը, Green Rock Management Group-ը, Philip Morris International-ը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ «Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, որոնք ...
Կարդալ ավելին »Հայտնի են ԶՄՊԿ-ի գրքատոնին նվիրված մրցույթի հաղթողները
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կազմակերպել էր օնլայն մրցույթ։ Մրցույթում որպես մրցանակ սահմանվել էր Սոս Դավթյանի «ԶՊՄԿ Հանքաշխարհի լեգենդը․․․» գիրքը և ևս հատուկ հավաքածու, որոնք նախատեսված էին 3 մրցանակային տեղերի համար։ Մրցույթի արդյունքները ամփոփվել են փետրվարի 19-ին և արդեն հայտնի են հաղթողների անունները։ Հաղթողն ընտրվել է պատահականության սկզբունքով, նրանք են՝ 1․ Առաքել Առաքելյան Araqel Araqelyan 2․ Միհրան Լարա ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ նվերը՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ
Գիրք նվիրելու օրվա առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նվեր ունի ընթերցասերներին՝ Սոս Դավթյանի «ԶՊՄԿ Հանքաշխարհի լեգենդը․․․» գիրքը և հատուկ հավաքածու՝ 3 հաղթողներին։ Այդ մասին նշված է կոմբինատի ֆեյսբուքյան էջում։ Մրցույթը կամփոփվի այսօր՝ փետրվարի 19-ին, հաղթողն ընտրվելու է պատահականության սկզբունքով։
Կարդալ ավելին »Newmag Winter Fest 2024-ն անցավ ջազային էլևէջներով, «ՏաԼույսի» հոգևոր շնչով ու պոեզիայի ընթերցումներով (լուսանկարներ)
Փետրվարի 10-ին Newmag-ը ներկայացրեց գրականության և ժամանակակից արվեստների աննախադեպ փառատոն, որի հովանավորների շարքում էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ GeoProMining ընկերությունը։ Գրքատոնն իր շուրջն էր հավաքել մշակութային դեմքերի, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։ Փառատոնի բացման արարողությունը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։ Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի «ՏաԼույս» երգչախումբը, իսկ եզրափակիչ գալա համերգին հնչեցին Ավետ Բարսեղյանի պոեզիան ու նրա խոսքերի ...
Կարդալ ավելին »Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրենը մասնակցել է հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը
«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ մասնակցել է վերջերս հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Նախակրթարանը համապատասխան գույքով կահավորվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ. Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով սահմանված կարգով ընկերությունն այս ծրագրին տրամադրել է շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ։ ...
Կարդալ ավելին »Հարգանքի տուրք Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Բանակի օրվա առթիվ
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն ընկերության այլ աշխատողների ուղեկցությամբ Բանակի օրվա առթիվ այցելեց Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու ՀՀ բանակի ստեղծման գործում անուրանալի ավանդ ունեցած և հայոց պետականության պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին։
Կարդալ ավելին »«Պետրոս Ալոյան» հիմնադրամը ուսանողական մրցույթ է հայտարարել
«Պետրոս Ալոյան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» մասնագիտության առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողներին, խթանել երկրաբանության զարգացումը և վերականգնել մասնագիտության երբեմնի հեղինակությունը:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն 2023-ին ավելի քան 5 մլրդ դրամ է ուղղել սոցիալական զարգացման ծրագրերին
2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եւ «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Ներդրումների ուղղությունները ներկայացված են ստորեւ. Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան եւ Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին եւ hամահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում՝ • Սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր Կապան ...
Կարդալ ավելին »Կապանի լեռնահարստացման կոմբինատը անակնկալներ է մատուցել իր աշխատողների երեխաներին
Շարունակելով Ամանորի բարի ավանդույթները՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին իրենց աշխատողների երեխաներին, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։ Շնորհավորում ենք բոլոր մանուկներին գալիք տոների առթիվ, թող 2024 թվականը նրանց համար լի լինի հրաշքներով ու ժպտալու անթիվ առիթներ տա»։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ