ԶՄՊԿ-ն Robust Armenia 2024  կոնֆերանսի գործընկերն է

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ Skill Event Marketing ընկերությունն այսօր հրապարակել են «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո կայանալիք Robust Armenia կոնֆերանսի ծրագիրը եւ գործընկերների ցանկը:

Robust Armenia 2024 կոնֆերանսի գործընկերներն են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Կոնվերս Բանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Յունիբանկը, Գրանտ Թորնթոն Քնսալթինգը, Green Rock Management Group-ը, Philip Morris International-ը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

«Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, որոնք պատրաստակամություն հայտնեցին աջակցել կոնֆերանսին, որը հարթակ է դառնալու Հայաստանի կայուն զարգացման հարցերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քննարկելու համար: Աջակիցների նման պատկառելի կազմ ունենալը վկայում է, որ մեր երկրի մասնավոր հատվածը իրապես կարեւորում է կայուն զարգացման օրակարգը»,- նշել են կազմակերպիչները։

«Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում» պանելային քննարկմանը կբանախոսի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն  Արմեն Ստեփանյանը։

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։

Մանրամասները այստեղ՝

https://banks.am/am/news/newsfeed/27298

ajax-loader