Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է երթուղային ավտոբուսի ուղղությամբ կրակոցի մասին լուրը

Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։ Դեպքի առնչությամբ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։ «Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվի դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք ...

Կարդալ ավելին »

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի Յան Բորգի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում։ «Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,- նշել է Միրզոյանը։

Կարդալ ավելին »

«Վահագնի» ռեստորանի աշխատակցի վրա ավազակային հարձակման համար կալանավորվել է 3 անձ․ ՔԿ

Բացահայտվել է օգոստոսի 5-ին «Վահագնի» ռեստորանային համալիրում կատարված ավազակային հարձակման դեպքը։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ 2023թ. օգոստոսի 5-ին Երեւան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, գտնվել է աշխատանքի վայրում՝ Երեւան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, որտեղ մուտք են գործել երկու դիմակավորված անձինք, իրեն կապկպել են կպչուն ժապավենով։ Նրանցից մեկը, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանատանն արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացվել. 1 անձի մեղադրանք է առաջադրվել

Տիրան Հասրջյանը ԱՄՆ դեսպանատանը արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը: Ըստ մեղադրանքի՝ Տիրան Հասրջյանը բազմազանության ...

Կարդալ ավելին »

«Արտանիշ-9» հնավայրի պեղումներն ավարտական փուլում են

Ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ և Շողակաթ համայնքի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրի պեղումները, որոնք իրականացնում է ՀՀ  ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Գերմանիայի Հալեի Մարտին Լյութերի համալսարանի հետ համատեղ, Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։ Ինչպես տեղեկացրեց հայ-գերմանական հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղակալ Մարիամ Ամիրյանը, պեղումներն ընթանում են 2020 թվականից սկսած: Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարան, որը թվագրվում է  Ք. ա.  երրորդ  հազարամյակի  ...

Կարդալ ավելին »

Forbes. միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԼՂ-ում մարդիկ սովամահ են լինում

Իրավապաշտպան Էվելինա Օչաբը, որի գործունության հիմնական ուղղություններից է աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները,  Forbes-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Հոդվածում իրավապաշտպանը մեջբերել է ՄԱԿ-ի փորձագետների՝ օգոստոսի 7-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով բնակչությունը բախվել է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ. Associated Press

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը զգուշացրել է, որ «Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ» և կոչ  արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին գործը փոխանցել միջազգային տրիբունալ, հաղորդում է Associated Press-ը։ «Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում ասվում է, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը Ադրբեջանի կողմից լրջորեն խոչընդոտում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը մոտ 120 ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն․ «Ջրմուղ»

Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի հետեւանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Այս մասին հայտնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն։ Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների եւ վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով: Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը եւ գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին: Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ...

Կարդալ ավելին »

Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանը՝ Արցախին նվիրված Օկամպոյի զեկույցի մասին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն: «Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է: Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն ...

Կարդալ ավելին »

Ընդունեք շատ հեղուկ․ օդի հարաբերական խոնավությունը խիստ նվազել է

Արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 10-14-ը ցերեկը ժամը 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։ Այդ մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունից: Կենտրոնից խորհուրդ են տալիս ջրազրկումից խուսափելու համար հետևել առողջապահության նախարարության հորդորին և ընդունել շատ հեղուկներ:

Կարդալ ավելին »
ajax-loader