Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է երթուղային ավտոբուսի ուղղությամբ կրակոցի մասին լուրը

Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։

Դեպքի առնչությամբ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։

«Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվի դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք հստակ տեղեկություն տալ՝ կրակոց է եղե՞լ, քա՞ր է դիպչել, թե այլ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։ Կրակոցի վարկածը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»,- ասաց Կոստանյանը։

«Մեդիահաբ»-ի հետ զրույցում 18 երթուղային համարի ավտոբուսի վարորդը պատմել էր, որ ուժեղ ձայն է լսել, ավտոբուսը կանգնեցրել է, որից հետո նկատել է, որ ավտոբուսի ապակիներից մեկը ճաքել է։ Ուղևորներից մեկը ևս հաստատել է վարորդի պատմածը։

ajax-loader