Tag Archives: կրակոց

Հայտնի են այսօր նահատակված սահմանապահների անունները

ՊՆ հրապարակել է փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվածների անունները։ Նրանք են՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի կրակոցից զինծառայող է զոհվել

այաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի զոհվելու մասին։ Պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է երթուղային ավտոբուսի ուղղությամբ կրակոցի մասին լուրը

Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։ Դեպքի առնչությամբ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։ «Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվի դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք ...

Կարդալ ավելին »

Տեղ գյուղում Ադրբեջանի զինուժի կրակոցից 2-րդ հայ զինծառայողն է վիրավորվել

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:  Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին նաև հուլիսի 12-ի առավոտյան, ինչի հետևանքով ...

Կարդալ ավելին »

Արցախում կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները

2023թ. հունիսի 26-ին, ժամը.12.15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել «ՅՈՒՄԶ» և «Բելառուս-82» տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը․ հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։ Նշված նյութերով իրականացվում են քրեադատավարական ստուգումներ:

Կարդալ ավելին »
ajax-loader