Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» (EGPS Grant No. TF0B4808) նամակ-համաձայնագրի շրջանակում պլանավորված բոլոր միջոցառումներն ավարտին հասցնելու համար երկարաձգել ծրագրի ժամկետը 9 ամսով՝ մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի ժամկետն անհրաժեշտ էր երկարաձգել՝ ապահովելու համար Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)՝ աշխատանքային ծրագրով նախատեսված և 2024 թվական ...
Կարդալ ավելին »Պաշտոնական
ԶՊՄԿ-ն հայտարարում է մրցույթ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...
Կարդալ ավելին »Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բարձր գնահատական է շնորհել Հայաստանին
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային խորհուրդը Հայաստանի 2-րդ վավերացման արդյունքում մեր երկրին շնորհել է 89,5 միավոր (100 հնարավորից)՝ 2019թ․ ԱՃԹՆ ստանդարտն իրականացնելու գործում: Հայաստանը գերազանցել է ԱՃԹՆ-ի մեկ պահանջը, լիովին բավարարել 24-ը և գրեթե բավարարել երկուսը: Ընդհանուր միավորն իրենից ներկայացնում է երեք բաղադրիչների՝ շահագրգիռ կողմերիներգրավվածության, թափանցիկության և արդյունքների ու ազդեցության համար ստացած միավորների միջին գնահատականը: ԱՃԹՆ-ի միջազգային պաշտոնական կայքում ...
Կարդալ ավելին »Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ «Գիտություն» ցուցահանդեսին
«Գիտություն» ցուցահանդեսին Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ներկայացել է սեփական տաղավարով։ Այդ մասին հաղորդում է ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը՝ հրապարակելով լուսանկարներ միջոցառումից։
Կարդալ ավելին »ԶՊՆԿ-ն հանրային լսում է անցկացրել
Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումը, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում՝ ընկերության բացահանքի տարածքից, և 220 ԿՎ օդային գծի կառուցում: Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն: Այն կբարձրացնի էներգետիկ համակարգի հուսալիությունը, վերահսկելիությունը տարածաշրջանում, իսկ հավելյալ հզորությունների ավելացումը կնպաստի տնտեսության ...
Կարդալ ավելին »Աշխատանքային հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը նախաձեռնեց աշխատանքային հանդիպում, որի ընթացքում միության անդամ ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին անելիքները, առաջիկա ծրագրերը։ Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ կարծիքների փոխանակման, դիտարկումների և առաջարկների հանրագումարում կձևավորվեն միջոցառումների օրակարգային թեմաները։ Միության՝ կառավարության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ միության համաժողովի անցկացումը կառավարության և միջազգային կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 52.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 52,570.9 տոննա պղնձի խտանյութ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 52.7%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 5.2%-ով և կազմել 1,607.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.7%-ով և կազմել 3,081.2 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 42.0%-ով և ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նվազեցնել ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման տուրքը
Հայաստանը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար։ Այն կկազմի դրանց շուկայական արժեքի մոտավորապես 0,8-1% – ը: Այդ մասին ապրիլի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Տերյանի ասելով՝ պետական տուրքի չափը հաշվարկվել է այնպես, որ, մի կողմից, լրացուցիչ մուտքեր ապահովվի երկրի ...
Կարդալ ավելին »Լիդիան Արմենիան կարևորում է գործակցության ցանկացած ձևաչափ գիտության ոլորտում․ Արթուր Պեպանյան
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կազմակերպած «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նաև Լիդիան Արմենիայի բնապահպանության բաժնի ղեկավար Արթուր Պեպանյանը։ Ինչպես հաղորդում է Լիդիանի ֆեյսբուքյան էջը, նա ներկայացրել է Շրջակա միջավայրի մոնիթորինգի միջազգային լավագույն փորձը՝ Ամուլսարի օրինակով: Զեկույցին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին Արթուր Պպանյանին: Լիդիան Արմենիան ...
Կարդալ ավելին »Հանդիպում շինարարական և արդյունաբերական սարքավորումներ արտադրող իսպանական ANMOPYC-ի հետ
Շինարարական, քաղաքաշինական և հանքարդյունաբերական սարքավորումներ արտադրող իսպանական ընկերությունների ասոցիացիայի (ANMOPYC) չորս առաջատար կազմակերպություններ մարտի 18-21-ը գործնական այցով գտնվում էին Հայաստանում։ Նրանք հանդիպումներ ունեցան մի շարք շինարարական և կառուցապատող ընկերությունների հետ։ ANMOPYC-ի ներկայացուցիչներին ընդունեց նաև Հայաստանի հանքագործների և մետալուգների միությունը։ Հանդիպման նպատակը ծանոթության և գործարար կապերի հաստատումն էր՝ հնարավոր փոխշահավետ հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Իսպանիայի պատվիրակությունը ներկայացրեց իրենց ընկերությունների արտադրանքը, իսկ միությունը ...
Կարդալ ավելին »