Պաշտոնական

Ամուլսարի հանքը կշահագործվի տարեվերջին․ Հայկ Ալոյան

Ամուլսարի հանքը կվերաբացվի և կսկսի շահագործվել ընթացիկ տարվա վերջին. Հայաստանն այդտեղից կունենա արդյունահանված առաջին ոսկին։   Այդ մասին հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։  «ՀՀ կառավարությունն աջակցեց մեր ծրագրին և տվեց պետական երաշխիք, ուստի մոտ ժամանակներում կավարտենք ծրագրի ֆինանսավորումը։ Այս գարնանը կվերսկսենք շինարարական աշխատանքները։ Իրականացվելու է 250 միլիոն դոլարի ներդրում, որից 150 միլիոն դոլարը կհատկացվի տեղական ...

Կարդալ ավելին »

Գիտության հետ երկխոսությունը թույլ կտա պարզել մետաղների պահանջարկն այսօր․ Արմեն Ալոյան

Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր մասնակցեց երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը մեկնարկեց ականավոր երկրաբան Գագիկ Կարապետյանի անունը կրող ինտերակտիվ լսարանի բացմամբ։ Միջոցառման ընթացքում, ի թիվս ոլորտի այլ ներկայացուցիչների, Հայկ Ալոյանը հանդես եկավ նաև զեկույցով, որը նվիրված էր մետաղների համաշխարհային պահանջարկի վրա գիտության զարգացման ազդեցությանը: Հայկ Ալոյանն իր զեկույցում շեշտեց գիտության հետ արդյունավետ ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ և ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշել է, որ մշտապես գործակցել ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-փետրվար ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է։ Պատճառը հիմնականում այն է, որ չեզոքանում են արտաքին գործոնները, որոնց արդյունքում ՀՀ-ում աճում էր վերաարտահանումը՝ նպաստելով ՏԱՑ-ի աճին։ Արդյունքում փետրվարին ՏԱՑ-ը կազմել է ընդամենը 1.5%, ինչը մտահոգիչ է, քանի որ նման միտումների շարունակման պարագայում տարեկան տնտեսական աճը բավական ցածր կլինի։ Արտաքին ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը. դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է: «Նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարանը խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում, որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար: Գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Ավելացնել ոսկու և այլ օգտակար հանածոների արդյունահանումը. կարգադրություն Սպիտակ տնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ավելացնել ոսկու, ուրանի, պղնձի և այլ նմանատիպ հանքանյութերի արտադրությունը՝ փորձելով նվազեցնել այդ ապրանքների ներմուծումից կախվածությունը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Դրանում նշվում է, որ «ԱՄՆ-ն ունի բնական ռեսուրսների հսկայական պաշարներ, որոնք կարող են ստեղծել աշխատատեղեր, խթանել տնտեսական աճը և զգալիորեն նվազեցնել կախվածությունը օտար երկրներից»: «Օգտակար հանածոների կայուն և մատչելի մատակարարումը էական նշանակություն ...

Կարդալ ավելին »

Առանձնացվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հանդիպել է աշխատակիցների հետ

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, խոստացածի համաձայն, շրջել է հիմնական արտադրամասերում և լսել է աշխատակիցներին հուզող հարցերը, հայտնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ ընկերության ղեկավար անձնակազմն արդեն իսկ առանձնացրել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և տեղում աշխատակիցներին ներկայացրել կատարվելիք փոփոխությունները: Աշխատակիցների հետ հանդիպումները կլինեն շարունակական և համակարգված։

Կարդալ ավելին »

Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։   Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 ...

Կարդալ ավելին »

Նոր վճարային կարգով աշխատավարձերի անհավասարությունները կվերանան․ ԶՊՄԿ պաշտոնյա

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից աշխատավարձերի համահարթեցման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության և դրույքաչափերի հնարավոր փոփոխությունների առանձնահատկությունները ներկայացնում է ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան։ Մանրամասները՝ տեսնյութում․

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միությունն անդամակցեց ՀԳՀՄՏ-ին

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 2025թ.-ի առաջին հերթական նիստը։ Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 18 անդամներից 13-ը։ ՀԳՀՄ նախագահը Խորհրդի անդամներին ներկայացրեց ՀԳՀՄ թիմի կողմից տարբեր ուղղություններով իրականացրած աշխատանքները, այդ թվում նաև` նախօրեին «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միություն» գործատուների միության ՀԳՀՄ-ին անդամակցման նպատակով համատեղ նախաձեռնած քննարկման արդյունքները: Վահագն ...

Կարդալ ավելին »
ajax-loader