Հասարակություն

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ մարտի 3-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ըստ Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ 7 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ...

Կարդալ ավելին »

Վերջին մի քանի ժամվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ

Տարածաշրջանը շարունակում է «ցնցվել», գրանցված երկրաշարժերը մինչև 5 մագնիտուդ հզորությամբ են։ Այս մասին հայտնել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը Zarkerak.am-ի հետ զրույցում։ Նա խոսել է տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ ներկա իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում՝ 00։00-ից սկսած, տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ՝ մինչև 5 մագնիտուդ հզորությամբ՝ առավելապես ...

Կարդալ ավելին »

Օպերատիվ իրավիճակ․ 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու` 4-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, անձի առևանգման, ավազակային հարձակման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության ...

Կարդալ ավելին »

«Խավիարային դիվանագիտություն»-ը թարգմանվել է հայերեն

Թանկարժեք ժամացույցներ, մետաքսյա գորգեր, զարդեր, միլիոնավոր դոլարներ. այս ու շատ այլ թանկ նվերներով Ադրբեջանը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, ԵԽԽՎ-ում ձայներ է «գնել»: Այս փաստերն արձանագրել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնի «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցը: Լրագրող-թարգմանիչ Սիրանույշ Մուրադյանը Եվրախորհրդի պատմության մեջ աննախադեպ աղմակահարույց այս զեկույցը թարգմանել է հայերեն, գիրքը լույս է ընծայել ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգա երկրաշարժեր է կանխատեսել

Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել էր վերջին ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ասել է, որ 2023 թվականի մարտին աշխարհը ականատես կլինի մեգաերկրաշարժերի։ Այս մասին հայտնում է Росийская газета-ն՝ հղում անելով SSGEOS գիտական ​​ինստիտուտի (Solar System Geometry Survey) կայքում տեղադրված տեսանյութին։ Ըստ սեյսմոլոգի, մարտի 2-ին և 5-ին մոլորակների մոտենալը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Մարտի 3-ից 7-ն ընկած ...

Կարդալ ավելին »

Պոլիտեխնիկը հիմնական դպրոց կհիմնի

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց, որը նախատեսված է լինելու 1-9 դասարանների աշակերտների համար: Այս մասին գրել է armtimes.com կայքը։ Գաղափարը մասնագիտական քննարկման փուլում գտնվել է ավելի քան 7 ամիս, հաստատվել՝ փետրվարի 28-ին՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Այդ հասցեում, ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող «Թումո» կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։ «Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝ ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ...

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ․ մի փոքր կցրտի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ: Մարտի 3-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` 6-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ ...

Կարդալ ավելին »

Աշոցքում ձյուն է տեղում․ ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ ...

Կարդալ ավելին »

Երևանում նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մայիս-հունիս ամիսներին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մաքսազերծման և այլ խնդիրների պատճառով «Ժոնգ տոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսները Երևանում երթուղի դուրս կգան մայիս-հունիս ամիսներին: Այս կապակցությամբ համայնքապետարանը հայցել է քաղաքացների ներողամտությունը: Հիշեցնենք՝ նախատեսվում էր, որ 12 մետրանոց 87 «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները պետք է երթուղի դուրս գային մարտ ամսից: Դրանց մեծ մասը Երևան էր հասել դեռևս նախորդ ամիս: Ավտոբուսների որոշ վարորդներ այս ընթացքում նաև հատուկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader