Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգա երկրաշարժեր է կանխատեսել

Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել էր վերջին ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ասել է, որ 2023 թվականի մարտին աշխարհը ականատես կլինի մեգաերկրաշարժերի։ Այս մասին հայտնում է Росийская газета-ն՝ հղում անելով SSGEOS գիտական ​​ինստիտուտի (Solar System Geometry Survey) կայքում տեղադրված տեսանյութին։

Ըստ սեյսմոլոգի, մարտի 2-ին և 5-ին մոլորակների մոտենալը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Մարտի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր են ցնցումներ մոլորակի 12 կետերում, իսկ դրանց ուժգնությունը կանխատեսվել է 8,5 եւ ավելի բալ։

Թվարկված են նաև այն շրջանները, որոնք ընկել են, այսպես կոչված, կարմիր գոտում. դրանք են Ճապոնիայի հարավը, Ինդոնեզիան, Պորտուգալիան, Հունաստանը, Պակիստանը և Հյուսիսային Ամերիկայի մի մասը։ Ցուցակում է նաև Ռուսաստանը՝ ավերիչ երկրաշարժը կարող է հարվածել Կուրիլյան կղզիներին։

«Չեմ չափազանցում, չեմ փորձում վախ տարածել, սա ընդամենը նախազգուշացում է»,- ասել է գիտնականը։

Հուգերբիթսը փետրվարի 6-ին՝ առաջին ցնցումներից երեք օր առաջ, կանխատեսել էր Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին ավերիչ երկրաշարժերը։

ajax-loader