Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց, որը նախատեսված է լինելու 1-9 դասարանների աշակերտների համար:
Այս մասին գրել է armtimes.com կայքը։
Գաղափարը մասնագիտական քննարկման փուլում գտնվել է ավելի քան 7 ամիս, հաստատվել՝ փետրվարի 28-ին՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Այդ հասցեում, մասնավորապես՝ Կոմիտասում, կա կառուցապատվող շենքերի խնդիր և բնակչության թվի խտացում։ Բացի այդ՝ թե՛ շենքի տարածքը, մակերեսը, թե՛ այն տարածքը, որ հատկացված է, թույլ է տալիս ստեղծել կրթության անհրաժեշտ միջավայրը։ Այն հնարավորություն է տալիս նաև, որ անչափահաս երեխաները չառնչվեն ուսանողական համակարգի հետ. կունենան առանձնացված միջավայր։
Դպրոցը լինելու է վճարովի, սակայն դեռևս հստակ արժեքը որոշված չէ.