Սպասվում են կարճատև անձրևներ․ մի փոքր կցրտի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ:

Մարտի 3-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 3-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   19.30C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -16.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   3.50C

ajax-loader