Երևանում նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մայիս-հունիս ամիսներին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մաքսազերծման և այլ խնդիրների պատճառով «Ժոնգ տոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսները Երևանում երթուղի դուրս կգան մայիս-հունիս ամիսներին:

Այս կապակցությամբ համայնքապետարանը հայցել է քաղաքացների ներողամտությունը:

Հիշեցնենք՝ նախատեսվում էր, որ 12 մետրանոց 87 «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները պետք է երթուղի դուրս գային մարտ ամսից: Դրանց մեծ մասը Երևան էր հասել դեռևս նախորդ ամիս:

Ավտոբուսների որոշ վարորդներ այս ընթացքում նաև հատուկ վերապատրաստում են անցել Գերմանիայում:

«ՄԱՆ» ավտոբուսների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 12 մլրդ դրամ: Բացի այդ, համայնքը մոտ 6.5 մլրդ է ծախսել 150 «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսների, մոտ 2 մլրդ դրամ էլ՝ 15 նոր տրոլեյբուսների համար: Նոր ավտոբուսները համայնքը ձեռք է բերել Եվրամիության աջակցությամբ՝ ՎԶԵԲ-ի վարկային, ինչպես նաև երևանցիների վճարվող հարկերի միջոցով:

ajax-loader