Լուրեր

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է նոյեմբերի 14-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Խորհրդարանը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը կներկայացնի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախատեսվում է, որ եզրափակիչ ելույթով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը:

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 76 հանցագործություն. գրանցվել է 10 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի մաքսանենգության՝ 4-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ սահմանապահ զորքերի ջոկատում տեղի է ունեցել «Ներքին Խնձորեսկ» ուղեկալի բացման արարողությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին տեղեկանում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից: «Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ ...

Կարդալ ավելին »

Flyone Armenia-ն ձեռք է բերել Gulfstream G450 բիզնես դասի օդանավ

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ն ներդնում է բիզնես ավիացիայի առաջին օդանավը Հայաստանում․ սրանով ավիաընկերությունը դառնում է առաջինը, ով կարող է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: Gulfstream G450-ը՝ ընկերության նավատորմի մանրակրկիտ ընտրված նորեկը, բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Շատ փորձագետների կարծիքով, Gulfstream G450 օդաչուների խցիկը լավագույններից ...

Կարդալ ավելին »

էլեկտրոնային տոմսային համակարգ. Հայաստանի թանգարաններում նորություններ են սպասվում

Հայաստանում թանգարանային ոլորտը համակարգելու, թանգարանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոլորտում բազմաթիվ փոփոխություններ կիրականացվեն: Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց՝ պետական քաղաքականության նպատակն է թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացումը և թանգարանային տարածքների արդիականացումը, ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակումը, ինչի ուղղությամբ հետաքրքիր և կարևոր քայլեր են անելու: «Առաջին անգամ Հայաստանում կունենանք թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրություն: Այս պահին այն ՀՀ ...

Կարդալ ավելին »

Աշուն է, անձրև․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում նոյեմբերի 15-ին, 18-ին, 19-ին  սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ին կդիտվի  առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 17-ին, 18-ին՝ ևս 4-6 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում  կտեղա անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և ԱՄԷ-ն քննարկել են պաշտպանության բնագավառում գործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, հանդիպում եմ ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Հայ-լեհական փորձագետների գործակցությունը կնպաստի հարաբերությունների զարգացմանը

Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին նվիրված հայ-լեհական փորձագիտական կլոր սեղանը, որը մեկնարկել է նոյեմբերի 14-ին Երևանում,  կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության ընդլայնմանը: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա նաև հիանալի  հնարավորություն է ամփոփելու Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում ձեռք բերված առաջընթացը և երկու երկրների կապերը: «Լեհաստանի հայ համայնքը միշտ  ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2027-ը 30 հուշարձան կվերականգնի

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը երեսուն մշակութային հուշարձան վերականգնել: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:«Ոլորտի գերակայությունն է պետական խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների ճարտարապետական նախագծերի պատրաստումը, հուշարձանների ամրակայումը, նորոգումը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու բերդերին, ամրոցներին, քանի որ դրանք հատկապես ամրակայման ու վերականգնման կարիք ունեն»,-ասաց նա և հավելեց՝ հուշարձանների վերականգնմանը ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի բուժհաստատություններում աշխատանքի են անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 6 անձ

2023 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզային առողջապահական հիմնարկներ են դիմել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  բռնի տեղահանված  927 անձ՝ ստացիոնար կամ ամբուլատոր բուժում ստանալու համար: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  մարզի առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 857 անձ։ Բժշկական կենտրոններում  ստացիոնար բուժում են ստացել 62 անձ, իսկ այս պահի դրությամբ ստացիոնար բուժման մեջ են գտնվում 8 անձ, ովքեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader