Լուրեր

Վրաստանում վարկերի տոկոսադրույքները նվազել են

2023 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, վարկերի տոկոսադրույքները նվազել են: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, նոյեմբերին վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,69 տոկոս, իսկ դեկտեմբերին նվազել է մինչև 12,94 տոկոս։  Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ուշագրավ է, որ 2023 թվականի դեկտեմբերին նվազումն առավելապես ազդել է լարիով վերցված վարկերի վրա։ Դեկտեմբերին ազգային արժույթով տրված վարկերի տոկոսադրույքները նոյեմբերի համեմատ նվազել են 16,11 տոկոսից մինչև ...

Կարդալ ավելին »

Կոչ ենք անում դրսևորել առավելագույն զգուշավորություն․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման առնչությամբ, որը կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։ Միության անդամ կազմակերպությունները լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները եւ հետամուտ են լավագույն լուծումների ներդրման հարցում։ Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել՝ ...

Կարդալ ավելին »

Fly Ana ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

Fly Ana ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ թռիչքները դադարեցրել են: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ։ «Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը կապված է ընկերության կողմից իրականացվող գործառնական փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունն աշխատում է ծառայությունների եւ իր ուղևորների սպասարկման շուտափույթ վերականգնման ուղղությամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր Fly Arna-ում ծագած խնդիրների մասին, ...

Կարդալ ավելին »

Ցուրտ և առանց տեղումների․ եղանակը Հայաստանում

Հունվարի 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  -5-7, վաղը ցերեկը՝ +1+3։ 

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում 2023-ն նորոգվել է 36,4 կմ ճանապարհ

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվել է 36,4 կիլոմետր, միջին նորոգման է ենթարկվել 4 կիլոմետր, մակերեսային մշակման՝ 6,4 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհներ։Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 2023 թվականին իրականացվել են   Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 66-80-րդ կմ հատվածի, Հ-39, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գրանցված մոտ 64 հազար իրավաբանական անձանցից տնտեսությունում եղանակ են ստեղծում ընդամենը 8 հազարը. Գագիկ Մակարյան

 Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակի վճարած հարկերը կազմում են բյուջեի մոտ 20% – ը, օրինակ, Գերմանիայում առաջին տասնյակը վճարում է հարկերի ընդամենը 2,5%-ը: 2021 թվականին Հայաստանում ցուցանիշը կազմել է 85 տոկոս, իսկ 2022 թվականին՝ ընդամենը 58,2 տոկոս։ 1,5 անգամ անկումը խոսում է տնտեսության հաջող դիվերսիֆիկացիայի մասին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ «ՀՀ ...

Կարդալ ավելին »

Բաքուն ընդդիմանալու է շինարարությանը նույնիսկ Երևանում. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ

Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հանրապետության համար և ունակ են ապահովել նրա երկարաժամկետ և կայուն տնտեսական աճը, գտնվում են Բաքվի թիրախում: Այդ մասին հայտարարել է հանրապետության Լեռնահանքային ընկերությունների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջhանյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբում «ՀՀ տնտեսական զարգացման միտումները խոշոր հարկատուների տնտեսական բաշխման համատեքստում» թեմայի շուրջ քննարկման ժամանակ։ ...

Կարդալ ավելին »

Թոփ 10 ՏՏ ընկերությունները՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2023-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում ինչպես 2022-ին ներառված են մի շարք ՏՏ ընկերություններ։ Ստորև ներկայացնում ենք այս ընկերությունների թոփ տասնյակը։ 2023-ին ՏՏ ընկերություններից առաջին տեղում է հայտնվել «ՎԻԷՄ Արմենիա»-ն (Veeam Armenia)` 7,165,807,000 դրամ հարկերով և զբաղեցրել է ընդհանուր ցուցակում 36-րդ տեղը, այն դեպքում, երբ 2022-ին այս ընկերությունը զբաղեցնում էր ցուցակի 106-րդ տեղը՝ 2,636,640,000 դրամ հարկերով։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանում. Transparency International

Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է Transparency International-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Նա ավելացրել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կոռուպցիայի ընկալման համաթվի գծով լավագույն ցուցանիշն ունի Վրաստանը, այնուհետեւ՝ Հայաստանը, եւ հետո նոր Ադրբեջանը։ «Վրաստանի համաթիվը 2023թ. կազմել է 53՝ իջնելով երեք կետով։ Ադրբեջանի ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 50 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 4-ական, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան ...

Կարդալ ավելին »
ajax-loader