Fly Ana ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

Fly Ana ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ թռիչքները դադարեցրել են: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ։

«Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը կապված է ընկերության կողմից իրականացվող գործառնական փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունն աշխատում է ծառայությունների եւ իր ուղևորների սպասարկման շուտափույթ վերականգնման ուղղությամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր Fly Arna-ում ծագած խնդիրների մասին, որոնք առաջացել էին, առաջին հերթին, հայկական կողմից ավիաընկերության ստեղծման ժամանակ ստանձնած պայմանները չկատարելու պատճառով: Խոսքը, առաջին հերթին, պետության կողմից ավիաչվերթների կատարման ծախսերի փոխհատուցման մասին էր։ Ավիափոխադրողը դադարեցրել է թռիչքները հունվարի 10-ից, երբ կատարվել էր վերջին չվերթը: Մինչ այդ ավիափոխադրողի հիմնական բաժնետերերից մեկը՝ Air Arabia-ն, հետ էր կանչել իր երկու ինքնաթիռներից մեկը։ Այժմ ավիաընկերության ճակատագիրը պետք է որոշի տնօրենների խորհուրդը, որի նիստը տեղի կունենա այս շաբաթ։ Հունվարի 10-ից հետո ավիափոխադրողի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 50 տոկոսով կրճատվել են։

Հիշեցնենք, որ Fly Arna-ն ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերին, սակայն ստեղծման պահից 1,5 տարի անց այն բախվել է խնդիրների, որոնք, ըստ առկա տվյալների, առաջացել են ավիաընկերության ստեղծման ժամանակ հայկական կողմից համաձայնագրի պայմանները չկատարելու պատճառով։ Ընկերության բաժնետոմսերի 49%-ը պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), նույնքան էլ՝ արաբական International Business Company-ին, որը փոխկապակցված է Air Arabia ավիաընկերության հետ: Բաժնետոմսերի մնացած 2 տոկոսը լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանի սեփականությունն է:

ajax-loader