Tag Archives: ավիաընկերություն

Fly Ana ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

Fly Ana ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ թռիչքները դադարեցրել են: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ։ «Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը կապված է ընկերության կողմից իրականացվող գործառնական փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունն աշխատում է ծառայությունների եւ իր ուղևորների սպասարկման շուտափույթ վերականգնման ուղղությամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր Fly Arna-ում ծագած խնդիրների մասին, ...

Կարդալ ավելին »

FLYONE ARMENIA-ն Ռուսաստանից թռչող լավագույն ավիաընկերությունների ցանկում է․ Forbes

Հայաստանյան FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնվել է FORBES հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում՝ որպես Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերություններից մեկը։     Վարկանիշային աղյուսակում FLYONE ARMENIA-ն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով այնպիսի ավիացիոն հսկայի, ինչպիսին է Turkish Airlines ավիաընկերությունը։ Ռուսաստանյան FORBES-ի այս վարկանիշը կազմվել է ռուսաստանյան խոշորագույն AVIASALES ընկերության հետ համատեղ։ Վարկանիշային աղյուսակը կազմելու համար դիտարկվել է 38 ընկերություն, որոնցից ...

Կարդալ ավելին »

FlyONE Armenia-ն 79-րդն է 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով` FlyONE Armenia ավիաընկերությունը 79-րդն է Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Ինչպես վկայում են ՊԵԿ-ի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում FlyONE Armenia ավիաընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել գրեթե 3 միլիարդ դրամի հարկ։ Ցանկում 189-րդ տեղը զբաղեցրել է Flya Arna  ավիաընկերությունը, 212-րդը՝ Air Dilijans-ը, 264-րդը՝ Armenian Airlines-ը, 359-րդը՝ Shirak Avia-ն, 690-րդը՝ Armenian Airwais-ը։

Կարդալ ավելին »

airBaltic ավիաընկերությունը վերսկսել է Ռիգա-Երևան թռիչքները

 Շուրջ 12 տարվա դադարից հետո airBaltic ավիաընկերությունը  մայիսի 17-ին վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները: Այս մասին տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հաղորդագրությունից: «Այսօր՝ մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Կարդալ ավելին »

Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երևան երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից): Ինչպես հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին »
ajax-loader