airBaltic ավիաընկերությունը վերսկսել է Ռիգա-Երևան թռիչքները

 Շուրջ 12 տարվա դադարից հետո airBaltic ավիաընկերությունը  մայիսի 17-ին վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները:

Այս մասին տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հաղորդագրությունից:

«Այսօր՝ մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

ajax-loader