Լուրեր

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հուլիսի 21-ի և 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ի ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։ Երևանում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ...

Կարդալ ավելին »

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան փ. 27, 31, 33, 35, 39, 37 շենքեր, Աբելյան փ. 3, 5, 7 շենքեր, Էստոնական փ. 6 շենք, Մալաթիայի, ...

Կարդալ ավելին »

Կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել:  «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ճապոնիա՝ պատմություն, փաստեր․ ցուցադրություն Ազգային արխիվում

Հայաստանի ազգային արխիվը «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ կազմակերպել է ցուցադրություն՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը։ Ներկայացված են Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, գիտական և մշակութային կապերին, Հայկական հարցին և դրա հետ առնչվող Ճապոնիայի մասնակցությանը։ Ցուցադրությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ հուլիսի 20-ին և 21-ին Դիլիջան քաղաքում կանցկացնի «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։ Երկօրյա միջոցառումների ծրագրով Դիլիջանը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Գորգագործության, ասեղնագործության, ժանեկագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության  հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և այլ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, ...

Կարդալ ավելին »

ԱՄԷ, ՌԴ, Չինաստան․ արտահանումը ՀՀ-ից՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․07 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.5 անգամ կամ 4․2 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 646.02%-ով կամ 2.87 մլրդ դոլարով և կազմել 3․32 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.97%-ը։ Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ...

Կարդալ ավելին »

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

 Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և նրա երաժշտախումբը։ Համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Գնչուական ջութակի վարպետ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր. ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը։Նա հունգարացի ջութակահար Յանոշ Բիհարիի անմիջական հետնորդն է։  Բիհարին Բեթհովենի և Լիստի ընկերն էր, վերջիններս նրան «գնչուական ջութակի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ պարեկային ոստիկանության ձևավորմանը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Իր խոսքում Զեյան նշել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ ...

Կարդալ ավելին »

Կապի ոլորտի հասույթի աճը 5 ամսում արագացել է

Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճի տեմպը 2024թ. հունվար-մայիսին արագացրել է՝ 4,5%-ից մինչեւ 5,4%՝ կազմելով 67.5 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Դրան հաջողվել է հասնել գերիշխող հեռահաղորդակցության ոլորտի տարեկան աճի արագացման արդյունքում (92,6%)՝ 4,5%-ից մինչեւ 6,5%՝ ապահովելով 62,5 մլրդ դրամ հասույթ։ Միայն 2024թ. մայիսին կապի ոլորտի հասույթն աճել է 2,6% – ով՝ մինչեւ 13.8 մլրդ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտները նվազել են գրեթե 3,5 անգամ

Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է $321,8 մլն, ինչը գրեթե 3,5 անգամ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի տվյալները։ 2023 թվականին ցուցանիշը կազմել էր ավելի քան $1,1 միլիարդ։ Վրաստան տրանսֆերտների քանակով Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տեղում։ Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ ԱՄՆ-ը։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ...

Կարդալ ավելին »
ajax-loader