Կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել: 

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կիսակառույց շենքի 7-րդ և 8-րդ հարկերում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։38-ին։ Այրվել են կաղապարներ և լամինատներ՝ մոտ 1000 քմ»,- նշված է հաղորդագությունում:

ajax-loader