Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճի տեմպը 2024թ. հունվար-մայիսին արագացրել է՝ 4,5%-ից մինչեւ 5,4%՝ կազմելով 67.5 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Դրան հաջողվել է հասնել գերիշխող հեռահաղորդակցության ոլորտի տարեկան աճի արագացման արդյունքում (92,6%)՝ 4,5%-ից մինչեւ 6,5%՝ ապահովելով 62,5 մլրդ դրամ հասույթ։
Միայն 2024թ. մայիսին կապի ոլորտի հասույթն աճել է 2,6% – ով՝ մինչեւ 13.8 մլրդ դրամ։ Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտը մեկ ամսում ապահովել է հասույթի 2% աճ՝ մինչև 12.7 մլրդ դրամ։
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2023թ. հունվար-մայիսին կազմել է 64 մլրդ դրամ, որից 58.7 մլրդ դրամն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը։