Հանրապետության տարածքում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հուլիսի 21-ի և 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ի ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։
Երևանում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: